Միջազգային հանրությունը հնարավորություն ունի ստիպել Իրանին՝ «ընդունելի համաձանագիր» կնքել միջուկային ծրագրի հարցով: Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսում Թեհրանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքի պատրաստումը կխափանի բանակցային գործընթացը:
«Մենք պետք է ավարտենք այս գործընթացը և ստիպենք Իրանին «այո» ասել ընդունելի համաձայնագրին»,- ասել է Օբաման:
Նախագահը զգուշացրել է, որ վետո կկիրառի պատժամիջոցների մասին օրինագծերի վրա: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եթե Իրանը չհամաձայնի փաստաթղթին, նա Թեհրանի դեմ հավելյալ պատժամիջոցների կիրառման որոշում կկայացնի: