Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինդիկատորը բացահայտում է ֆինանսատնտեսական կայունության մշուշը

Չնայած համաշխարհային շուկայում նավթի գնի շարունակվող անկմանը՝ այն արդեն իջել է 50 դոլարից մեկ բարելի դիմաց, Հայաստանում բենզինի շուկայում շարունակում են գները անդրդվելի կայուն մնալ: Գները դեկտեմբերի սկզբին փոքր-ինչ նվազեցին՝ 10-20 դրամով մեկ լիտրի դիմաց, սակայն օգտվելով դոլար-դրամային թեժացումներից՝ բենզինի շուկայի խաղացողները գինը արագորեն վերականգնեցին, և չնայած դրամը կտրուկ թռիչքից հետո զգալիորեն հետ եկավ, իհարկե՝ ոչ ելման դիրք, սակայն համենայնդեպս՝ դրանից ոչ այնքան հեռու, որքան ցատկել էր, այնուամենայնիվ՝ բենզինի գնի փոփոխություն չի նկատվում:

Այս իրողությունը կարելի է պայմանավորել երկու հանգամանքով: Առաջինը, բնականաբար, այն է, որ առաջին հայացքից մրցակցային այս շուկան, որտեղ իբր մի քանի ընկերություններ են ներգրավված, իրականում բացարձակապես զուրկ է մրցակցությունից, և այստեղ մի քանի խաղացողները ընդամենը ունեն իրենց հստակ քվոտաները, որոնց հետևում, բնականաբար, հայաստանյան իշխանական համակարգի տարբեր անուններ են, տարբեր շրջանակներ: Նրանք միմյանց միջև բաժանել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ շուկան, ինչի վկայությունն էլ այն է, որ չնայած իբր թե մրցակցային իրավիճակին՝ բենզինի շուկայում գները սինխրոն բարձրանում և իջնում են ընդամենը ժամերի տարբերությամբ: Մինչդեռ մրցակցությունը պետք է արտացոլվի նախ և առաջ գնային մրցակցությամբ, երբ տարբեր լցակայաններ և ընկերություններ պետք է միմյանց միջև մրցակցեն սպառողին հարմար գին առաջարկելու հարցում: Նման բան Հայաստանում չի եղել, այսօր էլ չկա: Ավելորդ է խոսել ընդհանրապես բենզինի որակի մասին:

Երկրորդ հանգամանքը կարող է այն լինել, որ Հայաստանի բենզինի շուկան կրկին ֆինանսական ցնցում է սպասում և այդ իսկ պատճառով չի իջեցնում գները, այսպես ասած՝ նախապես ապահովագրվելով նմանօրինակ ցնցումներից:

Այսինքն՝ այս տեսանկյունից Հայաստանում բենզինի շուկայում այսօր առկա գնագոյացման վիճակը կարող է ինդիկատոր լինել Հայաստանի ֆինանսական շուկայի հանդեպ սպասումների առումով: Իսկ բենզինի շուկայում ներգրավված խաղացողները՝ կասկածից վեր է, որ բավական ազդեցիկ շրջանակներ են ներկայացնում, և նրանք կարող են շատ լավ տեղեկացված լինել տնտեսական իրավիճակի, ռիսկերի և այլ նրբերանգների մասին, ինչից ելնելով էլ այսօր իրենց գնային քաղաքականությամբ պատրաստվում են ֆինանսական հնարավոր նոր ցնցումների:

Այս երկու գործոններից որի հետ ավելի շատ գործ ունենք՝ կդժվարանանք նշել, սակայն առավել հավանական է, որ երկու գործոնները ուղղակի լրացնում են միմյանց, այսինքն՝ երկուսն էլ հավասարապես առկա են ստեղծված իրավիճակում. մի կողմից՝ Հայաստանում բենզինի շուկան ամենամոնոպոլացված և օլիգոպոլացված ոլորտներից է, որտեղ գնագոյացումը բացարձակապես ենթակա չէ շուկային, և նաև ոլորտը բացարձակ ենթակա չէ պետական կարգավորման, մյուս կողմից՝ լինելով հենց այդպիսին, շուկան իր խաղացողներով առավելագույններից մեկն է տիրապետում առկա իրողություններին և սպասումներին, հստակ գիտեն, որ կառավարությունը անկենսունակ է լինելու լրջորեն դիմագրավելու այդ ամենին՝ ինչպես անկենսունակ գտնվեցին դեկտեմբերին, ու ըստ այդմ՝ բենզինի շուկան հանդիսանում է ֆինանսատնտեսական ինդիկատոր:

Դա նշանակում է, որ 2015-ի առաջիկա ամիսների համար ֆինանսական կայունության հեռանկարները մշուշոտ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում