Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դարդանելի միջոցառումների ժամանակացույցում Ծիծեռնակաբերդի պատկերի հայտնվելն ամոթալի է. Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություն

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները միանգամից մի քանի նահանգներում մամուլի ասուլիս են հրավիրել և մեկնաբանել Թուրքիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած վերջին սկանդալային միջադեպը, երբ Դարդանելի գործողությունների 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցում Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մի լուսանկար է ընդգրկվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

«Այն, ինչ կատարվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում, ամոթալի է մեզ համար։ Այս հարցը խորհրդարանի օրակարգ ենք մտցնելու։ Կատարվածի համար միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է մեղավոր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարելիս պետք է զգոնություն ցուցաբերենք, բայց փոխարենը նման սխալներ ենք թույլ տալիս», – հայտարարել են քեմալական կուսակցության ներկայացուցիչները։

Քեմալական կուսակցությունն իր պատմության ողջ ընթացքում հանդես է եկել հայերի դեմ ուղղված քաղաքականությամբ, Հայոց ցեղասպանության հարցում մշտապես ժխտողական դիրքորոշում է ունեցել։ Ընդամենը մի քանի օր առաջ ԺՀԿ-ի երեք պատգամավորներ, որոնք Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթի ժամանակ կանգնել էին Հայոց ցեղասպանության մասին պաստառի հետևում, կոշտ քննադատության արժանացան կուսակցության կողմից։ Անգամ բարձրացվեց նրանց կարգապահական տույժի ենթարկելու հարցը։

Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլում հրապարակվել է Ծիծեռնակաբերդի մի լուսանկար, որն ընդգրկվել է Թուրքիայի ԱԳՆ-ի պատրաստած Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացույցում։ Սույն միջադեպը լուրջ իրարանցում է առաջացրել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներսում։ Հետաքննություն է կատարվում՝ պարզելու համար, թե ով է կանգնած կատարվածի հետևում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում