Ճապոնական Panasonic կորպորացիան որոշում է ընդունել դադարեցնել Չինաստանի իր գործարանում հեռուստացույցների արտադրությունը: Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Արտադրական գործընթացն իր Շանդուն նահանգի գործարանում, որտեղ չինական շուկայի համար պատրաստվում է տարեկան մոտ 200.000 հատ հեռուստացույց, Panasonic-ը դադարեցրել է դեռ ուրբաթ օրը: Դա Panasonic-ի միակ արդյունաբերական համալիրն էր Չինաստանում 2013թ. Շանհայում գործարանի փակվելուց հետո:
Հաղորդվում է, որ կորպորացիան քննարկում է նաև Մեքսիկայի իր գործարանի վաճառքի հնարավորությունը: Տարեկան Panasonic-ն աշխարհում իրացնում է մոտ 7 մլն հեռուստացույց, սակայն վերջին տարիներին այդ բիզնեսը սկսել է ընկերությանը զգալի վնասներ բերել պահանջարկի կտրուկ նվազման պատճառով: Հենց ծախսերը կրճատելու նպատակով արտադրության վերակառուցմանպատճառով էլ որոշվել է փակել գործարանը Չինաստանում: