Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Համերգը նաև զոհված զինծառայողների հարազատների վիշտը հանելու համար է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած այս տարվա առաջին երեք շաբաթներին արձանագրված 12 զոհին, իշխանական, զինվորական վերնախավը չհրաժարվեց իր ավանդական խրախճանքից` Բանակի օրվան նվիրված համերգից ու կերուխումից: Պարզվում է` համերգը  հակասթրեսային թերապիա է զոհերի ընտանիքների ու հարազատների համար: Նախօրեին մեզ հետ զրույցում այսպես բացատրեց բանակի թիվ մեկ պատասխանատուն` Սեյրան Օհանյանը, ով օպերային թատրոնի նախասրահում հյուրերին էր դիմավորում: Նախարարները, պատգամավորները, բարձրաստիճան զինվորականները, մի խոսքով՝ փոքր ու մեծ չինովնիկները, այնպիսի հպարտությամբ էին լսում էկրանից հնչող 18-20 տարեկան  սահմանապահների  շնորհավորական ուղերձն ու հայրենիքին նվիրված ձոնը, կարծես այդ սահմանապահներն էին իրենց որդիները և ոչ թե բանակից խուսափող արտոնյալները: Ուշագրավ է, որ համերգին չէին մասնակցում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, չի բացառվում, որ սա Սեյրան Օհանյանի նկատմամբ որոշակի վերաբերմունքի դրսևորում էր: Բնականաբար, դահլիճի դռները փակ էին հատկապես ընդդիմադիր ազատամարտիկների առջև, ովքեր իրենց ներդրումն ունեն արցախյան պատերազմի հաղթանակում: Համերգի կարևորության, ազատամարտիկների՝ իշխանությունների դեմ պայքարի ու իր նախագահական հավակնությունների  վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Սեյրան Օհանյանին:

Պարոն նախարար, վերջին օրերին շատ քննադատություններ հնչեցին Ձեր հասցեին, որ 12 զոհն անգամ չստիպեց  հրաժարվել համերգից,  հնարավոր չէ՞ր բանակի օրվա միջոցառումներից համերգային մասը հանել:

– Նախևառաջ ասեմ` մենք 7 զոհ ունենք, որոնք զոհվել են հայրենիքի համար և բարձր են պահել ազգի արժանապատվությունը և բանակի մարտական ոգին: Բոլորի հուղարկավորության ժամանակ մենք էսպես արժանապատվորեն ենք իրականացրել այդ ամենը, և ծնողները,  հարազատներն էլ են դա հասկանում: Եվ այսօրվա միջոցառմանը, որը որ կոչվում է բանակի 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում,  հիմնական ելույթները, հիմնական մշակութային ցուցադրական պահերը վերաբերում են հենց հերոսությանը, վերաբերում են հայրենիքի պաշտպանությանը, այս հանդիսավոր արարողության ժամանակ ներկա են լինելու շատ-շատ ազատամարտիկների, անցած տարվա  զոհված զինծառայողների ծնողներ, ու նրանք հպարտանում են մեր բանակի համար: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը կամ այլ տոները…   ինչո՞ւ չենք ասում, որ այլ տոնակատարություններ որ լինում են, և այդ պահին մարդ է զոհվում, ինչո՞ւ են տոնում: Տոնակատարությունները մեր տարեկան օրացույցի շրջանակներում են և պետք է կատարվեն: Ընդ որում, դրանք  հենց նրա համար են, որ ժողովրդին ոգևորեն, տոնական տրամադրություն ստեղծեն, և հենց այն վիշտը, որը որ կա մեր զոհված զինծառայողների հարազատների մոտ, այդ վիշտը նաև հանեն: Կարծում եմ, որ այսպիսի շփումները յուրաքանչյուրի արժանապատվությունը և ժամանակն էլ ավելի են ամրապնդելու հպարտությունը յուրաքանչյուր զոհվածի նկատմամբ, նրանց անցած ճանապարհի նկատմամբ: Անկասկած, առաջին գծում լարված իրավիճակ է, զինվորականի համար այսպիսի մի ասացվածք կա, որ զինվորականի համար տոնը նման է, ինչպես ձին հարսանիքի ժամանակ, ամբողջությամբ զարդարված է, բայց հիմնական ուշադրությունը բանակն է, զգոնությունը և առաջին գիծն է: Պետք չէ շահարկել, որ բանակի տոնը…

– Ընդդիմադիր քաղաքական գործիչները, նախկին հրամանատարները  սահմանի լարվածության, զոհերի  մասին խոսելիս մշտապես ընդգծում են, որ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոչ լեգիտիմ իշխանություն ունենք: Ասում են` այս խնդիրներն ի վիճակի  չէ  կարգավորել  այս իշխանությունը, քանի որ չի ստացել ժողովրդի քվեն: Այդպե՞ս է, պարոն Օհանյան:

– Կարծում եմ` այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք գործ ունենք այնպիսի հարևանի հետ, ով այդ լեզուն չի հասկանում և անընդհատ փորձում է լարվածություն ստեղծել, և լարվածությունը, անկասկած, արտացոլվում է իրենց գործողություններով, առաջին գծում: Ու նաև կարծում եմ, որ ժողովրդի համար հասկանալի է, չէ՞, թե ինչ դերակատարություն ունեն բանակը, զինված ուժերը, ինչ խնդիրներ են կատարում, ինչպես են կարողանում զսպել, պատժել հակառակորդին, մենք ոչ արցախյան գոյապայքարի ժամանակ և ոչ էլ այսօր, այս տիպի պատերազմի մեջ, երբևիցե հակառակորդին չենք զիջել, չենք զիջելու և շատ խիստ ենք լինելու, որ ամեն ինչ անենք ու պարտադրենք այդ խաղաղությունը:

Արցախյան պատերազմի հաղթանակում իրենց ներդրումն ունեցած բազմաթիվ ազատամարտիկներ այսօր համալրել են համաժողովրդական շարժման շարքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Տեղեկություններ կան, որ Դուք հաճախ եք նրանց հետ հանդիպումներ կազմակերպում, անհանգստացա՞ծ եք, ի՞նչ եք պահանջում նրանցից:

– Յուրաքանչյուր ոք ունի ազատ գործելու իրավունք, և այդ դեպքում մենք չենք կարող սաստել ոչ մեկի, ինչ վերաբերում է ազատամարտիկների, մեր մարտական ընկերների հետ հարաբերություններին, մեր կապը մշտական է բոլորի հետ` լինի դիմություն թե ընդդիմություն: Նրանցից շատ շատերը, ովքեր  պայքարել են ու ստեղծել այս օրը, նաև վտանգի պահին միշտ բանակի կողքին են, ու անցած տարվա հուլիս-օգոստոսյան միկրոպատերազմը նաև ցույց տվեց, որ նրանք անմիջապես, ովքեր որ իսկական կռվող տղաներ են, անմիջապես իրենց պատրաստակամությունը հայտնեցին ու կանգնեցին զինվորների կողքին: Խորհուրդ կտայի, որ մարդիկ, ովքեր որ ուզում են հենց այնպես, քաղաքական և այլ նպատակներով այդ բառն օգտագործել, խորհուրդ կտայի ձեռքերը հեռու պահեն ազատամարտիկներից: Մեր պատմությունն այնպիսին է, որ մենք նաև շատ-շատ թերություններ ենք ունեցել, և այդ թերությունների շրջանակում պետք է պարզել շատերին` իրո՞ք մասնակից են, մասնակից չեն, թե՞ պահի հետ են հավաքագրվել և այլն, և այլն, ես նկատի ունեմ ոմանց, դրա համար որոշակի նաև վերապահումներ կան….

Իշխանությունների համար մտահոգիչ է ազատամարտիկների միացումը շարժմանը, քանի որ  նրանք համարձակ են, տաքարյուն և համաժողովրդական շարժման պայքարի վճռական  փուլում առաջինն են գործի անցնելու…

– Իհարկե, անկասկած, ազատամարտիկները համարձակ են, տաքարյուն, բայց նրանք պատերազմի ժամանակ միշտ էլ սթափ են գործել և միշտ գնահատել են իրադրությունը: Գտնում եմ, որ մեր պետության ապագան միասնական լինելու մեջ  պետք է լինի:

Ձեր անունը շրջանառվում է որպես հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության հավանական թեկնածու, Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչպես  կլինի դա` կեղծված ընտրություններո՞վ, թե՞ ժողովրդի քվեով:

– Գիտեք, յուրաքանչյուր պետական կառույցի ղեկավարի համար չափից անհրաժեշտ է, որ գնահատված է, որ այս կամ այն ժամանակահատվածներում մեր գործերի համար ստանում ենք պետական պարգևներ, կոչումներ: Այն հարգանքը, որ ժողովուրդը տածում է իր զավակների նկատմամբ, ամենամեծ գնահատականն է: Ես շնորհակալ եմ ժողովրդի գնահատականի համար, բայց ես այնքան շատ գործ ունեմ բանակում, նամանավանդ այս լարված իրավիճակում, որ զինվորական պետական հիերարխիայի մեջ ես այսօր իմ տեղն ունեմ, իմ գործն եմ անում, ինձ պետք չի շեղել իմ գործերից:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում