Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամլո ասուլիսի տևողության անձնական ռեկորդ է սահմանել։ Նա լրագրողների հետ զրուցել է 7 ժամ 7 րոպե՝ հայտնում է Interfax-ը։
Բելառուսի և օտարերկրյա ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսը սկսվել էր Մինսկի ժամանակով ժամը 11.00-ին և ավարտվել 18.07-ին։
Լուկաշենկոն խոսել է ուկրաինական հակամարտության, Բելառուսի տնտեսական և ֆինանսական վիճակի, ապագա նախագահական ընտրություններում իր մասնակցության հեռանկարների և շատ այլ թեմաների մասին։
Նա նաև հերքել է, որ ենթարկվել է հեռախոսային խաղարկման։