29-ամյա ամերիկուհի Թես Մանսթերը XXL չափսի առաջին գեղեցկուհին է, ում հետ մոդելային գործակալությունը պայմանագիր է կնքել, գրում է Lady.ru-ն:
Բացի խոշոր չափսերի՝ աղջիկը այնքան էլ բարձրահասակ չէ: Նրա հասակը 170սմ է, ինչը ներկայիս մոդելային չափանիշներին չի համապատասխանում:
Թեսը սոցցանցերի աստղ է դարձել անցած տարի, երբ միացել է համացանցային արշավին, որի նպատակը սեփական մարմնի դրական ընկալումն է:
«Ես գիտակցում եմ, որ ամեն մարդ չի հասկանա, թե ես ինչ նկատի ունեմ: Ինձ համար սա պարզ դիրքորոշում է: Խոսքը գնում է այն մասին, որ հարկավոր է սիրել սեփական մարմինը անկախ դրա չափերից և շարժվել դեպի երազանքը»,- գրել է Մանսթերը:
Թեսի հետ օրերս պայմանագիր է կնքել MiLK Model Management բրիտանական գործակալությունը: