Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Սերժ Սարգսյանը կգնա մինչև վերջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում ձևավորվում են սպասումներ, որ Սերժ Սարգսյանը փետրվար-մարտին կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարվելու մասին: Շատերը մտածում են, թե սա Սարգսյանի համար ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու միջոց է, որն արժանապատիվ նահանջի հնարավորություն կտա նաև եռյակին: Որ սահմանադրական փոփոխությունների խաղաքարտը Սերժ Սարգսյանն օգտագործելու է իր ներքաղաքական հաշվարկների համար, ակնհայտ է: Բայց տվյալ իրավիճակում նրան կարծես թե ձեռնտու է սահմանադրական փոփոխությունների պրոցեսը շարունակելը, քան թե կասեցնելը: Ի վերջո, եկեք պատկերացնենք, որ նա հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Բա ի՞նչ է անելու սրա փոխարեն:

Սա կարևոր հարց է, որովհետև քաղաքական իրավիճակը իր վերահսկողության տակ պահելու համար նա պետք է դառնա քաղաքական օրակարգի թելադրող: Առանց սահմանադրական փոփոխությունների նա ի՞նչ օրակարգ է առաջարկելու ներքաղաքական կյանքի համար: Փաստացի առաջարկելու ոչինչ չունի. Սա նշանակում է, որ այդ դատարկ տեղը կլրացնեն ուրիշները՝ իրենց զանազան օրակարգերով, և իրավիճակը դուրս կգա իր վերահսկողությունից: Իսկ սահմանադրական փոփոխությունների պրոցեսը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս մի քայլ առաջ լինել ընդդիմախոսներից և նրանցից շատերին դնել անհարմար իրավիճակի մեջ: Խնդիրն այն է, որ եռյակի ուժերից երկուսը մշտապես խորհրդարանական կառավարման անցնելու կողմնակից են եղել: Խոսքը «Ժառանգության» և ԲՀԿ-ի մասին է: Թե առաջինը, և թե երկրորդը իրենց նախընտրական ծրագրերում կետ են ունեցել՝ սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական ձևին անցնելու մասին: և հիմա՝ սահմանադրական բարեփոխումների՝ Սերժ Սարգսյանի առաջարկը մերժելուց հետո, նրանք պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենան, թե այդ ինչո՞ւ ընդամենը երկու տարի առաջ այդ բարեփոխումները համարում էին փրկության ուղի, իսկ հիմա կործանման ուղի են հռչակում:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս նաև որոշակիորեն բարելավել իր վիճակը խորհրդարանում: Ի վերջո, ՀՅ Դաշնակցությունը փոփոխությունների միանշանակ կողմնակից է, և այս ֆոնին ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը խորհրդարանական կայունության ավելի մեծ երաշխիքներ կտա Սերժ Սարգսյանին»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում