Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի նախկին գիտաշխատող Պեդրո Լեոնարդո Մասկերոնին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ միջուկային ռումբի պատրաստման գաղտնիքները Վենեսուելային փոխանցելու փորձի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախկին գիտաշխատողն իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի տեղեկատվությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծածուկ գործակալին փոխանցելու հարցում։ Գործակալը ներկայացել էր որպես վենեսուելացի պաշտոնյա։
75-ամյա Մասկերոնին ԱՄՆ քաղաքացի է, ծնունդով Արգենտինայից։
Նրա կինն ավելի վաղ դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման այդ գործում դերակատարման համար։