ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները Սիրիայի Էլ-Շադադ քաղաքի հրապարակում գլխատել են մի մարդու` Ալլահին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Գործընթացին հետևել է մարդկանց ամբոխը, նաև երեխաներ: Հանդիսատեսներից ոմանք դեպքը տեսագրել են հեռախոսով:
ԴԱԻՇ-ի 4 գրոհայիններ գետնին են սեղմել երիտասարդին, ով մարդկանց օգնության էր կանչում և կոտրել նրա ձեռքերը: Երբ թրի հարվածով կտրել են նրա գլուխը, գրոհայինները բացականչել են. «Ալլահ ակբար» (Ալլահը մեծ է):
Նշվում է, որ գլխատումից առաջ դատապարտվածը բղավել է. «Ես ձեզ չեմ ների, ես նա չեմ, ով արել է դա»: