Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոյի կայարաններին հարող մոտ 150 շինություններ, ինչպես նաև մետրոյի լքված կայարաններ և ավտոկայաններ կվերածվեն թանգարանների, կացարանների, հյուրանոցների և գրասենյակների: Այս մասին ասվում է Tarnsport for London (TfL) ընկերության հաղորդագրությունում:
Նշվում է, որ ընկերությունը հսկայական պորտֆիլոյի սեփականատեր է Լոնդոնի հենց կենտրոնում: Նախագիծն ընկերությանը 3.4 մլրդ ֆունտ պետք է բերի:
Փետրվարին տենդեր կհայտարարվի, որի ընթացքում պարզ կդառնա, թե քանի ընկերություններ կզբաղվեն շինարարական աշխատանքներով: