Պակիստանում տղաների համար նախատեսված քրիստոնեական դպրոցը հարձակման է ենթարկվել Charlie Hebdo պարբերականում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուն դեմ ցուցարարների կողմից: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ հարձակման արդյունքում 4 մարդ է տուժել:
Ոստիկանությունում հայտնել են, որ բողոքի ակցիային մասնակցել են 200-300 ուսանող, ովքեր պահանջում էին փակել քրիստոնյաների համար նախատեսված դպրոցը:
Իշխանությունների խոսքերով` երեքշաբթի օրը դպրոցը փակ էր: Պարապմունքները նախատեսվում է սկսել չորեքշաբթի օրվանից: