2014 ֆինանսական տարվա I եռամսյակում Siemens AG ընկերության մաքուր եկամուտն անկում է ապրել 25 տոկոսով` նավթի գների անկման և Եվրոպայում տնտեսական խնդիրների ֆոնին, ասվում է ընկերության մամլո ասուլիսում:
2014-ի հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 1.08 մլրդ եվրո:
Շարունակվող օպերացիաներից եկամուտը նվազել է 18 տոկոսով` մինչև 1.11 մլրդ եվրո:
Նշենք, որ նախորդ եռամսյակում եվրոյի անկման ֆոնին Siemens-ը շահույթն ընդլայնել է 5 տոկոսով` 16.58 մլրդ եվրոյից մինչև 17.415 մլրդ եվրո, սահմանափակ աճը կազմել է 3 տոկոս: