Friday, 26 04 2024
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել

Ֆրեզնոյի Արվեստի թանգարանը նշում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը

Հայ նկարիչների՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված արվեստի գործերը ցուցադրվում են Ֆրեզնոյի Արվեստի թանգարանի չորս սրահներում:

«1915-2015. Ավանդություն, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցադրությունը բացվել է ուրբաթ օրը՝ հունվարի 23-ին, ընդունելությունը տևում է մինչև ժամը 17:45:  Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 26-ը:

Սա Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ՝ Ֆրեզնոյի կոմիտեի  կողմից ծրագրված բազմաթիվ միջոցառումներից առաջինն է, որն ուղղված է  1915-ին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, երբ 1,5 միլիոն հայեր ոչնչացվեցին օսմանյան թուրքական կառավարության  կողմից, ինչպես նաև ոգևորել մարդկանց՝ հաղթահարել դժվարությունները իրենց կենդանի մնացածների պատմությունների միջոցով:

Ցուցահանդեսում ներկայացված են վերջին հարյուրամյակի ամենահայտնի հայ նկարիչներից ոմանք՝ Ջոն Ալթունը, Վարուժան Բողոսյանը, Չառլ Գարաբեդյանը, Արշիլ Գորկին, Խաչիկ Խաչատուրյանը և Ռուբեն Նակյանը, ինչպես նաև տեղական նկարիչներ՝ Արա Դոլարյանը, Էդ Մարուքը, Վարազ Սամուելյանը, Արմինե Շիշմանյանը, և, բնականաբար, Վիլյամ Սարոյանը: Այս նմուշները բերվել են երկրով մեկ  սփռված արվեստի տարբեր թանգարաններից  և մասնավոր հավաքածուներից:

«Արվեստը հայ նկարիչների հարուստ մշակույթը մատնանշելու համար է»,- ասում է հյուր հոգաբարձու և կոմիտեի անդամ Ջոյս Քերեիշչիկը(Joyce Kierejczyk): «Նույնիսկ երբ մենք ապրել ենք ցեղասպանությունը, նրանք կարողացել են արվեստ կերտել և մշակույթը կենդանի պահել արվեստի միջոցով»:

Կոմիտեի մեկ այլ անդամ՝ Ռեջինա Փիթերսը, ասում է, որ ցուցադրությունը կարևոր է համայնքի համար: «Համաշխարհային կարգի արվեստը բերվել է համայնք տեսնելու, գնահատելու և կրթելու համար»:

Այստեղ 10 բաներ կան՝ ցուցահանդեսում տեսնելու և անելու համար:

. Սարոյանի բրոնզե քանդակը:

Ցուցափեղկում Շիշմանյանի պատկերած Սարոյանն է՝ կոճղի վրա նստած կարդալիս: Ծառին հենված է նաև մոտոցիկլետը, քանի որ Սարոյանն հայտնի էր ամբողջ քաղաքում որպես մոտոցիկլ վարող: Դա Շիշմանյանի հարգանքի տուրքն է Սարոյանին՝ նրա 100-ամյակի կապակցությամբ: Նա ծնվել է 1908-ի օգոստոսի 31-ին: Շիշմանյանը, որը ևս ապրում և աշխատում է Ֆրեզնոյում, ստեղծում է արվեստի տարբեր տեսակներ՝ ներառելով ջրաներկը, ակրիլային ներկերը, յուղանկարը, պաստելային կտավներն ու բրոնզե քանդակները:

. Բողոսյանի «Ցեղասպանություն» համաքանդակ:

Բողոսյանի սյուռեալիստական հավաքածուն պատկերում է երեխաների խորանարդիկներ Հայաստանի ազգային դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն և տարբեր ձևերով: Մի խորանարդը խաղողի էտելու դանակի քաշ ունի: Խորանարդներն ու դանակը Բողոսյանի «հայտնաբերած առարկաներն» են, որ նա կիրառել է համաքանդակում:

Քերեիշչիկը գտնում է, որ այս հատվածը ցույց է տալիս «այն, ինչ չպետք է տեղի ունենար», և խորանարդերը ներկայացնում են «նոր կյանքի կառուցումը»:

. Մարուքի բրոնզե քանդակը:

Քանդակը մոտավորապես 15 դույմ բարձրություն ունի, այն պատկերում է տղամարդու՝ ձեռքը դրած մեկ այլ տղամարդու ուսին, որը ձեռնաշղթաներով է: Փիթերսը կարծում է, որ այս քանդակում տղամարդը խորհուրդ է տալիս մյուսին, որին տանում են: «Սա շատ դինամիկ քանդակ է,-ասում է նա,- սկզբում ես չէի տեսել ձեռնաշղթաները»: Մարուքը Ֆրեզնոյի նախկին իրավաբան է, որը հետո է արվեստի ուղին բռնել: Նրա կատարած գործերի մեջ են մտնում դաշնային դատավոր Ռոբերտ Քոյլի  պատվիրած կիսանդրին, Հինգերորդ շրջանի Վերաքննիչ դատարանի, Իրավունքի Սան-Խոակին դպրոցի և Ֆրեզնոյի Իրավունքի գրադարանի պատվերով կատարված աշխատանքները:

. Սամուելյանի կնոջ՝ Աննայի դիմանկարը:

Հայտնի լինելով իր մուգ երանգներով ու ուժեղ ձևերով՝ Սամուելյանը իր կնոջը պատկերել է այնպիսի ոճով, որով նա սովորաբար չի ստեղծագործում: «Աչքերը համոզիչ են,-ասում է Քերեիշչիկը,- նա պատմելու բան ունի, երբ նայում ենք նրան, երևում է, թե ինչպես է կինը սիրում ամուսնուն, և ինչպես է ամուսինը սիրում կնոջը»:Սամուելյանի գործերը Ֆրեզնոյում ամենուրեք են, ներառյալ հայ առասպելական հերոս Սասունցի Դավթի բրոնզե քանդակը՝ ձիու վրա՝ սուրը ձեռքին, Ֆրեզնոյի Շրջանային դատարանի զբոսայգում, և Սարոյանի կիսանդրին՝ Ֆրեզնոյի «Convention Center»-ում:

  • Սարոյանի նկարները:

Սարոյանն հայտնի է որպես Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրող: Շատ մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ նա նաև նկարիչ է եղել: Նրա նկարները լիրիկական են՝ գույների և գծերի ազատ համադրմամբ:

Սարոյանն ասել է. «Ես սկսեցի կրկին նկարել… քանի որ որդիս էր դրանք անում… : Նկարներից շատերն այնքան արագ են արվել, որ թվում է, մի ակնթարթ են տևել»:  Փիթերսն ասում է. «Երեխաները ավանդական ձևով են սովորում նկարել: Դա բացում է ժամանակակից նկարչության ուղին: Նա համապատասխանում է ոճին»:

. Խաչատուրյանի սուկկուլենտ քանդակները:

Նա հայտնի է իր ժամանակակից բրոնզե և չժանգոտվող մետաղից քանդակներով: Նա օգտագործում է նաև փորձարարական նյութեր՝ մուլտիմեդիա, ապակի, ինտերակտիվ տարրեր, խճանկարներ և  որմնանկարներ:

Քերեիշչիկը նշում է, որ  գնահատում  է սուկկուլենտի աշխարհին նայելը նկարչի աչքերի միջոցով: «Նրանք նկարիչներ են, որ վերցնում են ինչ-որ կոպիտ և ծակող բան և դրանից գեղեցիկ քանդակ պատրաստում»,-ասում է նա: Դա այն է, թե ինչպես է նա ձև հաղորդել բրոնզին և չժանգոտվող մետաղին»:

 

Թարգմանությունը՝ interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում