Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է անվտանգության ծառայության 26 սպաների՝ անօրինական գաղտնալսման գործի շրջանակներում: Այս մասին հայտնում է Dogan գործակալությունը:
Հաղորդվում է, որ ստուգումներ են անցկացվել երկրի արևմտյան Իզմիր քաղաքում: Սպաներին ձերբակալել են քաղաքի դատախազության արտոնագրի հիման վրա: Ձերբակալվածներն աշխատել են ոստիկանական հետախուզությունում:
Հիշեցնենք՝ անցած տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ), որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում: