Թուրքիայի իշխանությունները անվտանգության նպատակով փակել են հարավարևմտյան Ջիլվեզօղլու հսկիչ-անցակետը Սիրիայի հետ սահմանին՝ սիրիական Բաբ ալ-Հավա կետից կրակոցների պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Կրակոցների ձայները լսվել են երկուշաբթի կեսօրին՝ մոտ 500 մ հեռու այն տարածքից, որտեղ Թուրքիայից բեռնատարներն իրենց բեռը բարձում էին սիրիականների վրա:
Դժբախտ պատահարներ չեն գրանցվել, բայց իշխանությունները հայտնել են, որ անցակետը փակ կլինի առնվազն մինչև երեքշաբթի: