ՍԻՐԻԶԱ կուսակցությանն աջակցելով՝ հույն ընտրողները մերժել են ԵՄ կոշտ տնտեսական կուրսը՝ գրում է The Guardian-ը։ Թերթը նշում է, որ ՍԻՐԻԶԱ-ի պատմական հաղթանակի պատճառով Հունաստանին սպասվում է կուրս, որը կտանի Եվրոպայի հետ բախման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկման արդյունքում ՍԻՐԻԶԱ-ն ստանում է 36 տոկոս ձայն, ինչը հավասարազոր է խորհրդարանում 149 տեղի։ Հաղորդվել է նաև, որ եվրոն հասել է 2003-ի նվազագույն շեմին՝ ՍԻՐԻԶԱ-ի հաղթանակի պատճառով։
Պարբերականը գրում է, որ եվրոգոտու ճգնաժամի սկսվելուց հետո 5 տարի անց Հունաստանի բնակիչները վճռականորեն մերժեցին ծախսերի կրճատումն ու հարկերի բարձրացումը, որոնք սահմանվել էին Եվրոպայի կողմից։
Ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դնում հարցը՝ Հունաստանը կմնա՞ եվրոգոտում և առհասարակ ԵՄ-ում, և նախադեպ է դառնում եվրոպական մի շարք այլ երկրների համար, այդ թվում Իսպանիային, որտեղ այս տարի նույնպես ընտրություններ կանցկացվեն: