Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում Գյումրիում սպանված Ավետիսյանները ճանաչվել են տուժող: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, սակայն, Ավետիսյանների բարեկամներից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար:
«Դա պետք է մերձավոր բարեկամ լինի, նրանցից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել», – ասել է Սոնա Տռուզյանը:
Օրենքով քննիչը կարող է սեփական նախաձեռնությամբ որպես տուժողի իրավահաջորդ ճանաչել տուժողների բարեկամներին, եթե գտնում է, որ դրա համար կան բավարար հիմքեր, «Ազատության» հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զաքարյանը, սակայն կոնկրետ այս դեպքում քննիչը կարող է չկողմնորոշվել, թե ազգականներից ում ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում