Friday, 26 04 2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը

Երևանում բնակարանները 10-20 տոկոսով էժանացել են, առանձնատները՝ ոչ

Հունվարն անշարժ գույքի շուկայի համար պասիվ ամիս է, որպես կանոն, մինչև փետրվարի վերջ այստեղ աշխուժություն չի նկատվում: Անշարժ գույքի մասնագետները նշում են, որ այստեղ ևս առքուվաճառքի սեզոնայնություն կա: Մարդիկ բնակարան կամ մեքենա գնում են մինչև տոներ կամ գարնան սկզբին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի և գնահատման գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հունվարին Երևանում դրամով վաճառվող բնակարանների գինը նվազել է մոտ 10 տոկոսով, դոլարով վաճառվողներինը՝ մինչև 20 տոկոս: «Եթե գնորդը ռեալ է, վաճառողը կամ բրոքերը (փոխհամաձայնեցնելով գինը սեփականատիրոջ հետ) գնում են էժանացման: Մեր գործակալության հունվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ էժանացման տեմպը շարունակվելու է: 10-20 տոկոս տատանումը մոտիվացնում է գնորդներին և նաև վաճառողին կարճ ժամկետում վաճառքի գործարքը իրականացնելու համար»,- հայտնեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ պատճառ էլ կա. վաճառողների մի մասը պարզապես ստիպված է լինում գին իջեցնել, քանի որ վարկային պարտավորություններ ունի, հակառակ դեպքում նա շուկայում ձևավորված գնով չի կարողանա իր գույքը վաճառել, և բանկը կառգրավի:

«Երբ տունն արդեն բանկի վերահսկողության ներքո է, պարզ է, որ շուկայական գնից բավականին ցածր է վաճառվելու, սակայն նմանատիպ գործարքները չեն կատարվում բաց և հանրային»,- հայտնեց մասնագետը՝ նկատելով, որ նման դեպքերում մարդիկ նախընտրում են իրենց տունը իրենք վաճառել, մի քիչ էլ շուկայականից ցածր գներով, քան բանկը:

Հարությունյանը նշեց, որ նոր տարվա առաջին ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ այլևս չեն կարողանում արհեստական գին պահել, քանի որ այս պահին առաջարկվող բնակարանների գները մարդկանց ֆինանսական պահանջարկին համապատասխան չեն:

Անշարժ գույքի մասնագետ Սևակ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ Երևանում գները մի փոքր էժանացել են՝ 35-50 հազար դոլար արժողությամբ բնակարանների դեպքում 2000-3000, երբեմն նաև մինչև 5000 դոլար էժանացում է նկատվում: Ինչ վերաբերում է առանձնատներին, վերջինս նկատեց, որ այստեղ գների տատանում չկա. «Երևանի փոքր և մեծ կենտրոնում, ինչպես նաև էլիտար թաղամասերում գները նույնն են, 5-10 տոկոսի սահմաններում էժանացել են առանձնատների գները Արեշում, Զեյթունում, Մալաթիայում, Չարբախում և ծայրամասային մի քանի թաղամասերում»:

Ուսումնասիրելով շուկան՝ Հովհաննիսյանը նկատեց, որ սեփական տուն գնել ցանկացողները, հատկապես եթե ունեն գումարային սահմանափակումներ, նախընտրում են բնակարան գնել Երևանի մերձակա գյուղերում. «Խարբերդ, Հաղթանակ, Այնթապ, Ձորաղբյուր, Թաիրով, Արգավանդ և այլ մոտ շրջաններում սեփական տների գինը կայուն է, քանի որ ձևավորված է կայուն պահանջարկ»:

Երևանում, ըստ մասնագետի, բնակարան գնել ցանկացողների համար ամենապահանջված համայնքներն են Մոնումենտը, Զեյթունը, Դավթաշենը, Նոր Նորքը, Ավանը, Մալաթիա-Սեբաստիան, քիչ պահանջարկ կա Էրեբունի, Չարբախ, Աջափնյակ համայնքների համար:

«Ընդհանուր պահանջարկի 80 տոկոսը բնակարանի գնման դեպքում 40-55 հազար դոլարի սահմաններում է, սեփական տների դեպքում՝ 50-90 հազարի: Կարծում եմ՝ փետրվարի վերջին այս թվերը մի քիչ կփոխվեն, քանի որ ներկա միտումները հուշում են, որ գների նվազում անպայման կլինի, ամեն ինչ կախված է փոխարժեքից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում