Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Տոնավաճառների առևտրականների հարցում կառավարությունը որևէ զիջման չի գնա

Կառավարությունը որևէ զիջման չի գնա փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների պահանջի բավարարման հարցում և «Շրջանառության հարկի մասին» օրենքում որևէ փոփոխություն չի նախաձեռնի: Փետրվարի 1-ից օրենքը կմտնի լիարժեք կիրառության մեջ: Կառավարությունը պարզապես մասամբ հեշտացրել է ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը: Այս մասին «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ֆինանսների նախարարությունից:

«ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի կողմից 2014 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենք-ներում նոր փոփոխություններ չեն նախատեսվում»,- փոխանցեցին ֆինանսների նախարարությունից՝ հավելելով. «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մշակվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առևտրական (առքուվաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները դժվարանում էին օրենքով նախատեսված անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին: Վերջինս պայմանավորված էր տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների հաշվառման ձևանմուշի լրացման դժվարություններով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը համա-պատասխան փոփոխություններ է կատարել ապրանքային մնացորդների ձևանմուշի մեջ՝ կրճատելով ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները: Արդյունքում ապրանքային մնացորդի գույքագրման գործընթացը էականորեն պարզեցվել է»:

Նշենք, սակայն, որ տոնավաճառների աշխատակիցներին չի բավարարում գործող օրենքը, և նրանք շարունակելու են պայքարել, բողոքի ակցիաներ կազմակերպել: Նմանատիպ ակցիա նախատեսվում է հունվարի 27-28-ին: Առևտրականները պահանջում են իրենց տալ ընտրելու հնարավորություն:

«Մենք ասում ենք՝ թող շրջանառության հարկի մասին օրենքը գործի, բայց թող դրան զուգահեռ գործի նաև ալտերնատիվ տարբերակ՝ 3.5 տոկոս, և թող մարդիկ ընտրեն, թե որ դաշտում են ուզում աշխատել: Եթե մարդը կամենում է քիչ հարկ վճարել, ապա հասկանալի է, որ կաշխատի շրջանառության հարկի դաշտում, իսկ եթե ոչ՝ ուրեմն կաշխատի 3.5 տոկոս հարկի շրջանակներում: Սա է հիմնականը»,- օրերս մեզ հետ զրույցում իրենց պահանջը հիշեցրեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» ՀԿ նախագահ Ստեփան Ասլանյանը:

Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հիմնավորմամբ՝ շրջանառության հարկը 3.5 տոկոսից 1 տոկոս դարձնելը ստվերը կրճատելու նպատակ է հետապնդում:

Էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը, սակայն, «Առաջին լրատվական»֊ի հետ զրույցում ասաց, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո թեթև արդյունաբերության ապրանքների մասով մաքսային դրույքաչափերում առանձնապես փոփոխություններ չեն լինելու։ «Դրույքաչափերը 90 տոկոսով չեն փոփոխվել։ Հիմնական ապրանքնատեսակները, չհաշված որոշ այլ ապրանքներ, մեր դրույթաչափերին համահավասար են։ Այսինքն ապրանքի կիլոգրամը մաքսազերծումը կազմելու է մոտ 3 դոլար։ 7-8 դոլարի մասին խոսք լինել չի կարող»,֊ասաց Քոչարյանը։

Վերջինս կոնկրետ ապրանքների օրինակով ցույց տվեց, որ ոչ ԵՏՄ անդամ երկրներից բերվող ապրանքների մաքսատուրքերի առանձկանկի փոփխություն չի ենթարկվելու։ «Կոնկրետ կանանց և տղամարդկանց բլուզների կիլոգրամի դեպքում նույն 10 տոկոսն է և այդ ապրանքի մաքսազերծումը կազմում է օրինակ 2․8 դոլար»։

Քոչարյանի խոսքով բարձր մաքսային դրույքաչափ ունեն օրինակ թաշկինակները, փողկապները, որոնց համար գործելու է 18 տոկոս, ձեռնոցների համար՝ 13 տոկոս դրույթաչափ։ «Բայց սրանք այն ապրանքներն են, որոնք լայն տարածում չունեն։ Իսկ հիմնական ապրանքների համար դրույքաչափը նույնն է»։

Քոչարյանի կարծիքով առևտրականների մոտ պանիկա հավանաբար առաջացնում են բեռնափոխադրող ընկերությունները։ «Ես ուրիշ պատճառաբանություն չեմ գտնում։ Հաստատ բեռնափոխադրող ընկերություններն են սկսել շահարկել դա, քանի որ, կրկնում եմ, դրույքաչափերում փոփոխություն չի նախատեսվում թեթև արդյունաբերության ապրանքների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում