Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

«Եթե ժողովուրդն այդ օրը փողոց դուրս չգար, Պուտինը չէր զանգի Սերժ Սարգսյանին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, ինչի՞ հետևանք էր Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված սպանդը, և ի՞նչ դաս պետք է քաղել այդ ոճրագործությունից:

– Նախ պիտի ցավակցեմ բոլորիս, որովհետև մեզանից յուրաքանչյուրը եղբայր կորցրեց, թոռնիկ կորցրեց, սիրուն բալիկ կորցրեց: Ու պիտի մխիթարվենք նրանով, որ փոքրիկի լուսավոր հոգով դրախտն էլ ավելի ցանկալի ու լուսավոր տեղ դարձավ:

Այն տրամադրությունները, որ մինչ այսօր կային մեր ռազմավարական գործընկերոջ, ԵՏՄ-ի մեր ավագ գործընկերոջ նկատմամբ` փոխվեցին: Փոխվեցին մեր գործընկերոջ պատճառով: Միանշանակ կիսում եմ շատ լավ ռուս մարդ Բորիս Նեմցովի խոսքը, որ մեր այս պահվածքի պատճառով է, որ մեր շրջապատը մեզ ատում է: Այո, այդ երկիրը չհարգեց մեզ, չհարգեց մեր վիշտը: Նույնիսկ երկու նախագահների հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ երկու ակնհայտ սուտ կար: Առաջինը, որ Վլադիմիր Պուտինը կրկին անգամ ցավակցում է: Այդ երբ էր առաջին անգամ ցավակցել, որ հիմա էլ կրկին անգամ է ցավակցում: Էլ չասեմ, որ ցավակցությունն այդպես չի լինում: Լինում է պաշտոնական փաստաթղթով, հայտարարությամբ: Մենք այդպես ենք ցավակցում անգամ իրենց փոքր վիշտը: Եվ ասվեց, որ համատեղ քննչական խումբն ամեն ինչ կանի: Ոչ մի համատեղ խումբ էլ չկա: Կա ռուսական քննչական խումբ, որն իր ձեռքն է վերցրել այդ գործը, որն ի սկզբանե չվստահելով մեզ, արհամարհելով մեր պետականությունը՝ ամեն ինչ արել է: Վստահեցնում եմ, որ Հայաստանի սահմանին կանգնած սահմանապահ զորքերը որևէ կապ չունեն ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ: Եվ իրենք եթե սահմանախախտ են բռնում, պետք է հանձնեն ՀՀ Ազգային անվտանգությանը: Դա է պայմանագրով իրենց իրավունքը, և դրա համար են իրենք կանգնած այդ սահմանին: Իսկ եթե իրենք սահմանախախտին պետք է հանձնեն այն պետությանը, որի քաղաքացիներն են, այդ դեպքում զուր են այստեղ կանգնած: Թող ռադները քաշեն այստեղից:

Մյուս խնդիրն այն է, որ երբ 49 տարով բազաների պայմանագիր էր կնքվում, մենք մեր տեսակետն ասել ենք ու միշտ համարել ենք, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, թե օտարի զինվորը կարող է իր անվտանգությունը պաշտպանել, նրանք ամենաքիչը սխալվում են: Բայց մեր դեպքում նաև ներքաղաքական հարց կա: Այդ մարդիկ ուզում են, որ իրենց նշանակեն այնտեղից, այդ մարդիկ իրենց հենարանն այնտեղ են տեսնում, և ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Այստեղ ներքին ժողովրդավարության խնդիր կա: Նման պարագայում որևէ երաշխիք չկա, որ այդ դեպքերը չեն կրկնվի: Իսկ վերջին 10 տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է:

Ես ծառայել եմ խորհրդային բանակում, եղել եմ ժամապահ և գիտեմ, որ ժամապահին երկու ժամը մեկ պետք է փոխեն: Բայց այս դեպքից հետո ում են ձերբակալել այդ զորամասում: Այդ ժամապահների պետը եկել ու տեսել է, որ զենք-զինամթերքով զինված զինվորը տեղում չէ: Միգուցե այդ զինվորին սպանել են և այդ զենքով գնացել էին առևանգման: Այդ զինվորը զենքով դուրս է եկել և վտանգավոր է: Այդ ժամանակ պետք է տագնապ հայտարարվեր, պետք է տեղյակ պահվեր Գյումրի քաղաքի և մարզի ոստիկանությունը: ՌԴ իշխանություններն առաջին հերթին պիտի այդ ռազմաբազայի պետին ազատեին, իսկ եթե չէին ազատում, հետաքննությունը տանելու համար գոնե ժամանակավորապես հանեին գործից: Էլ չեմ ասում, որ պահակազորայինի պետին պիտի միանգամից ձերբակալեին: Ոչինչ չի արվում: Իսկ Գյումրիի հասարակության արդարացի վրդովմունքը մեր բոլորիս արժանապատվության, մեր ինքնասիրության, եթե կուզեք՝ մեր պետականության խնդիրը լուծեց:

– Ձեր կարծիքով` ՀՀ իշխանություններն ինչո՞ւ ՌԴ իշխանությունների առաջ Վլադիմիր Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջ չդրեցին: Չկա՞ր նման համարձակություն:

– Մեր իշխանությունները ցանկացած ընտրություններից հետո անհամբեր սպասում են, որ ՌԴ իշխանություններն իրենց ընտրությունը շնորհավորեն, և դրանից հետո իրենք կարող են հանգիստ ղեկավարել ու ասել, թե մենք ընտրվել ենք: Իսկ իրականում իրենց պահվածքը խեղճի, թույլի պահվածք է: Խեղճին երբեք չեն օգնում, խեղճին արհամարհում են: Եվ այս պարագայում իրենք արհամարհվում են ոչ միայն դրսի կողմից, արհամարհվում են նաև իրենց ժողովրդի կողմից: Եթե ժողովուրդը տեսնում է, որ իր ղեկավարը չի կարողանում  իր շահերը պաշտպանել, ինքն արդեն քարը վերցրած է իր շահը պաշտպանում: Այդպիսի դրսևորման մեղավորը գործող իշխանություններն են: Իսկ Գյումրիի ժողովուրդն իր պահվածքով օգնեց այս իշխանություններին, որ նրանց բանի տեղ դնեն ու գոնե զանգով ցավակցեն: Եթե ժողովուրդն այդ օրը փողոց դուրս չգար, իր արժանապատվության համար չպայքարեր, ՌԴ նախագահը չէր զանգելու Սերժ Սարգսյանին, ոչ էլ ցավակցելու էր: Իսկ ռուսները ցանկանում են ցույց տալ, որ աշխարհի ցանկացած երկրում գերադասում են իրենց մարդասպանին, քան գործընկերային հարաբերությունները: Առավել ևս՝ փոքր երկրների հետ: Այստեղ մեր արժանապատվության խնդիրն է: Այդ զինվորին պիտի տան մեր դատարանին, մենք պիտի դատենք: Հակառակ դեպքում իրենք շատ-շատ են կորցնելու, անվերադարձ են կորցնելու: Եթե մտածում են իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին, պարտավոր են այդ խնդիրը լուծել: Մենք դատական համակարգ ենք ունեցել շատ վաղուց, քան իրենք որպես պետություն կային: Այս ռուսական կայսրությունը` Պուտինի ղեկավարությամբ, արհամարհում է բոլորին: Եվ իր այդ պահվածքով իմ նման մտածողների քանակն ավելացնում է:

– ՌԴ իշխանությունը չի՞ գիտակցում, որ իր նման վերաբերմունքի պատճառով կորցնում է հայ ժողովրդի բարյացակամությունը: Ինչո՞ւ չի ցանկանում Պերմյակովին հանձնել Հայաստանի արդարադատությանը:

– Ասում են, թե ազգայնամոլությունը ստահակների վերջին հանգրվանն է: Իմ կարծիքով` ռուսական իշխանություններն արդեն այդ դաշտն են մտնում: Վրաստանում, Ուկրաինայում իրենց պահվածքով մտել են այդ դաշտ: Եվ այն ստահակները, ովքեր երեխա սպանող մարդասպանին համարում են խղճի դատապարտյալ, պաթալոգիկ խնդիր ունեն: Ես որևէ կերպ չեմ տարբերում գիշերը կացնով զինվորին սպանողին և տանը խաղաղ քնած ընտանիքին, երեխաներին սպանողներից: Իմանալով այս ամենը, իմանալով օրենքները, նաև տեսնելով, որ այս երկիրը ցանկացած խնդրում օժանդակել է այդ մեծ կայսրությանը` այդպե՞ս վարվել մեզ հետ: Ակնհայտ է, որ աշխարհի տարբեր երկրներում ՀՀ բոլոր դեսպաններն իրենց գործունեությունը հիմնականում ծառայեցնում են նրան, որ սպասարկում են ՌԴ շահերը: Մեր պետությունը դարձել է ամբողջությամբ ՌԴ կցորդը: Միջազգային ցանկացած քվեարկության ժամանակ մենք պահում ենք ՌԴ տեսակետը կամ մեզ չեզոք ենք պահում: Այս ամենն, ի վերջո,  հասնելու է նրան, որ հասարակությունը փողոց է դուրս գալու և ասելու է` գնացեք, մենք ինքներս կարող ենք մեզ պահել: Կամ՝ մեզ հետ ունեցեք գործընկերային հարաբերություններ, հարգեք մեզ՝ թեկուզ փոքր պետության, կամ` մենք էլ ձեզ չենք հարգում: Ի վերջո, չի արվում ոչինչ, որ Գյումրիում ապրող բնակիչը մտածի, որ այսուհետ նման բաներ չեն լինի: Իրենց լեզվով ասած` իրենց զորամասը «բարդակի» են վերածել, կարողանում են զենքը վերցրած դուրս գալ ու ինչ ուզենալ անել: Եվ սա առաջին դեպքը չէ: Սա հո «շտրաֆնոյ բատալյոն» չի: Սա երկիր է, այս ինչի տեղ են մեզ դրել: Իսկ ՀՀ իշխանություններն արժանապատվություն չունեն, որ դրանից վիրավորվեն: Իրենց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում