Թուրքիայի նախագահ Թեջեփ Թայիփ Էրդողանը հակաբեղմնավորիչների գործածումը երկրի բնակիչների կողմից «դավաճանություն» է անվանել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Էրդողանը եղել է մի երիտասարդ թուրք զույգի հարսանիքի վկան: Ելույթ ունենալով հյուրերի առջև՝ նա հայտարարել է, որ նորապսակները պետք է առնվազն երեք երեխա ունենան, որպեսզի բարելավեն Թուրքիայի ժողովրդագրական ցուցանիշները:
«Երկար տարիներ հանցագործություն էր կատարվում՝ հակաբեղմնավորիչների կիրառումը: Դրանով փորձել են կասեցնել մեր ազգի ընթացքը: Ժառանգները շատ կարևոր են և՛ տնտեսական, և՛ հոգևոր առումներով»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել: Նա նշել է մայրանալու նշանակությունը՝ դատապարտելով ֆեմինիզմը և առաջարկելով երկրում արգելել աբորտները և կեսարյան հատումները: