Հնդկաստանում հայտնվել է նոր կոմիքս՝ Priya’s Shakti, որի գլխավոր հերոսուհին պայքարում է կանանց նկատմամբ սեքսուալ բռնության դեմ Պարվատի աստվածուհու ու վագրի օգնությամբ՝ հայտնում է The Guardian-ը:
Կոմիքսը ներկայացվել է Մումբայում Comic-Con փառատոնի ժամանակ:
Կոմիքսի հեղինակները բացատրել են, որ կոմիքսը նախատեսված է «հայրիշխանության, կնատյացության և անտարբերության դեմ շարժմանը աջակցելու համար՝ սիրո, ստեղծագործության ու համերաշխության միջոցով»:
Հեղինակները հավելել են, որ նման նախագծի ստեղծման պատճառներից է Դելիից 23-ամյա մի ուսանողուհու խմբակային բռնաբարությունը, որը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին: Արդյունքում աղջիկը ստացած վնասվածքներից մահացել էր: Դրանից հետո Հնդկաստանում անցկացվել էին ցույցեր՝ երկրում բռնության մասին օրենքները փոխելու պահանջով: