Ավստրալիայի խորհրդարանականներն առաջարկում են քանդել այն տունը, որտեղ անցած շաբաթ սպանվել է 8 երեխա, և դրա տեղը կանգնեցնել հուշարձան: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պատգամավոր Գևին Քինգը հայտարարել է, որ այդ հարցով վերջնական որոշում կընդունվի ընտանիքի և տեղի իշխանությունների հետ քննարկումից հետո:
Սպանությունն իրագործվել է երկրի հյուսիսարևելյան Քերնս քաղաքում: