Օտարերկրյա լրատվամիջոցները Քիմ Քարդաշյանին մեղադրել են մարմնի կառուցվածքը ֆոտոշոփով ուղղելու համար:
Instagram-ում Քիմը կադրեր է հրապարակել հերթական հասարակական միջոցառումից: Լուսանկարում նա մոխրագույն տոպ և կիսաշրջազգեստ է կրում, կանգնած է կոշիկների, զգեստների մոտ և նայում է հայելու մեջ, մինչ նրա դստրիկ Նորթը փորձում է մայրիկի շարֆը:
Հետաքրքիր է, որ Քարդաշյանի ազդրերը կրկնակի նեղ են երևում, քան այն լուսանկարներում, որոնք արվել են նույն օրը: Ինչպես երևում է՝ աստղն իսկապես շատ է ուղղել լուսանկարները:
Ի դեպ՝ ամերիկյան երգչուհի Բեյոնսեն ֆոտոշոփը գերադասում է պլաստիկ վիրաբույժի դանակից: