«Ռուսաստանում վրացիների միության» նախագահ Միխայիլ Խուբուտիան շաբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Թբիլիսիում ծեծի է ենթարկվել, հաղորդում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Խուբուտիան ընկերների հետ հանգստանալիս է եղել «Տավադուրի» ռեստորանում: Նա փողոց է դուրս եկել և գնացել իր ավտոմեքենայի մոտ, հետո փորձել է կրկին շենք մտնել, սակայն հսկիչները ներս չեն թողել նրան և ծեծի են ենթարկել: Վնասվածքների մասին մանրամասներ հայտնի չեն:
Տուժածն արդեն ցուցմունք է տվել ոստիկանությունում: Քրեական գործ է հարուցվել: