Երկրապահ կամավորական միության երիտասարդ երկրապահների հինգերորդ համագումարից հետո ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի ազատամարտիկների դեմ վերջին շրջանում իրականացված բռնությունների մասին՝ հաշվի առնելով նաև, որ համագումարին ներկա էր Երևանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, որը, ըստ ազատամարտիկների հայտարարության, այդ բռնությունները հրահագնողն էր: «Լյովա Երանոսյանը երկրապահ է, իմ ընկերն է եղել: Շատ վատ եմ վերաբերվում ընդհանրապես բռնություններին: Այ, սենց ուզում եմ սիլլով տամ բերնին: Հաստատ Երանոսյանը չի արել»,- ասաց գեներալը:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: