Երեկ պաշտոնապես հաստատվել է Բենջի Մեդենի հետ Քեմերոն Դիասի նշանադրության լուրը: Արևմտյան ԶԼՄ-ներին, բնականաբար, հետաքրքում է, թե ինչ մատանի է նա ստացել իր սիրեցյալից՝ գրում է Spletnik.ru-ն:
Պարզվել է, որ Նյու Յորքի օդանավակայանի վերջին լուսանկարներում Դիասի մատին նման մի մատանի նկատվել է, սակայն դեռևս վաղ էր եզրակացություններ անել:
Գրեմ Նորթոնի շոուի ժամանակ ևս դերասանուհու մատին նկատել են ադամանդակուռ մատանի: