Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը` վախերի գերի

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են, որ Հայաստանը շահի և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ հարաբերություններից: Դեսպան Հեֆերնը հայտարարել է, որ իրենց նպատակն է բոլոր այն ոլորտներում, որտեղ Հայաստանը համագործակցության կամք կցուցաբերի, ստեղծել Հայաստանի համար երկուստեք շահելու ռազմավարական հնարավորություններ:

Ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը Հայաստանին պարզապես զրկում է Արևմուտքի հետ հարաբերությունների հնարավորություններից, ինչի վկայությունը Եվրաասոցացման գործընթացը տապալելու պարտադրանքն էր` այն դեպքում, երբ Հայաստանն այդ գործընթացի որևէ տառով կամ կետով, այդ գործընթացի որևէ մի փուլում կասկածի տակ չէր դրել և չէր խախտել Ռուսաստանի հետ մի շարք ռազմավարական համաձայնություններն ու պայմանագրերը:

Հայաստանն ընդամենը փորձում էր ստեղծել զարգացման նոր հնարավորություններ, ինչը անհրաժեշտ է ցամաքային շրջափակվածության պայմաններում: Սակայն նաև պարզ են Ռուսաստանի մոտիվներն ու մտահոգությունները՝ Ռուսաստանը վախենում է, որ չի դիմանա Արևմուտքի մրցակցությանը և եթե Հայաստան-Արևմուտք համագործակցության ազատություն ընձեռի Երևանին, ապա որոշ ժամանակ անց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի ազդեցության տակից:

Եվ այստեղ անկասկած պետք է խոստովանել, որ ռուսներն իրատես են, և մտահոգությունները` իրական: Սակայն այս իրատեսություններն ու մտահոգությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի շահերի հետ, որովհետև Հայաստանի շահերը պահանջում են շրջափակվածության և չդադարող պատերազմի մեջ գտնվող երկրի ռեսուրսների առավելագույն օգտագործում՝ հանուն պետության անվտանգության և զարգացման: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ Արևմուտքի հետ չհամագործակցելու, համագործակցությունը հնարավորինս չընդլայնելու «ճոխություն» կամ անխոհեմություն:

Ահավասիկ սա է, որ հիմք է տալիս Արևմուտքի հետ համագործակցության մասով խոսել Հայաստանի համար շահավետության, Հայաստանի ապագայի մասին, իսկ այդ հեռանկարների դեմ Ռուսաստանի գործողությունների մասով հայտարարելու, որ դրանք հակասում են Հայաստանի շահերին և վտանգում Հայաստանը:

Եթե Հայաստանը պետք է մտածի ռուսական շահերի մասին, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չպետք է մտածի Հայաստանի շահերի մասին: Իսկ մենք տեսնում ենք, որ այս առումով Ռուսաստանը ոչ միայն չի մտածում, այլ նաև ռազմավարական հարաբերություններ է կառուցում Հայաստանը երկու կողմից շրջափակման ենթարկած Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ թույլ չտալով Հայաստանին այլընտրանք գտնել Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու հարցում:

Իսկ թե ինչ է լինում այս ամենի հետևանքները, մենք տեսանք վերջին մի քանի օրերին Հայաստանի տնտեսության ցնցումների տեսքով: Եվ կասկած չկա, որ եթե շարունակվի նման միակողմանի ընթացքը, և շարունակվեն ռուսական արգելքները Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ընդլայնման գործում, ապա Հայաստանի համար ցնցումները պարբերաբար կրկնվելու են, և օգնությունը կրկին ակնկալվելու է Արևմուտքից:

Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ Հայաստանում ֆինանսական շուկայի վիճակը, եթե միջազգային ֆինանսական կառույցները այս օրերին Հայաստանի հետ մի քանի վարկային համաձայնագրեր չկնքեին, որոնք թույլ տվեցին կայունացնել ֆինանսական շուկան: Այն դեպքում, երբ ռուսական կողմը այդ շուկան ուղղակիորեն քամում էր Հայաստանում իր էներգետիկ մոնոպոլիստների միջոցով` մեծացնելով խուճապն ու դրամի անկումը:

Ըստ որում` այս ամենով հանդերձ, Հայաստանում նույնիսկ օրակարգային հարց չկա կապված այդ մոնոպոլիստներին պատկանող ոլորտների ազգայնացման հետ: Որովհետև Հայաստանում խնդիրները շատ ավելի ռացիոնալ ու հստակ են դրված՝ Հայաստանի շահերից բխում է ընդամենը մրցակցությունը և խաղի կանոնները, որով կխաղան և ներքին, և արտաքին ներդրող սեփականատերերը:

Իրականում Ռուսաստանի իշխանություններն են ստիպում, որպեսզի գործընթացները մղվեն արմատական հուն և «կամ-կամ»-ի խնդիր առաջանա Հայաստանի առաջ` այն դեպքում, երբ խնդիրը ընդամենը մարդկության զարգացման գործում պարզ և էֆեկտիվ նշանակություն ունեցած երևույթի ապահովումն է՝ ազատ մրցակցություն Հայաստանի ներսում ներկայացված բոլոր սուբյեկտների միջև: Դրանից վախեցողներ, իհարկե, կան, բայց Հայաստանը իրավունք չունի իր պետական շահերը ստորադասել որևէ մեկի վախերին:

 

Լուսանկարը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում