Apple ընկերությունը հայտարարել է, որ «խորապես վրդովված է» BBC-ի լրագրողների հետաքննությամբ` ֆաբրիկայում իր աշխատողների աշխատանքային ծանր պայմանների մասին, գրում է BBC-ն:
Panorama նախագծի լրագրողները պարզել են, որ Չինաստանում գտնվող Apple-ի գործարաններում շատ ծանր պայմաններում են աշխատում, որոնք չեն համապատասխանում հենց ընկերության սահմանած ձևաչափերին:
Apple-ի ղեկավարներից մեկի` Ջեֆ Ուիլյամսի խոսքերով` «ոչինչ չի կարող ճշմարտությունից հեռու լինել»:
Նրա խոսքերով` ընկերությունը BBC-ին նախապես ներկայացրել էր որոշ փաստեր և նախագծեր, սակայն ծրագրում դրանք չեն հիշատակվում: