Թուրքական դատարանը կալանքի տակ է թողել մեդիախմբի ղեկավար Հիդյեթ Քարաջին և ևս 3 հոգու՝ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են Ֆեթուլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) հետ համագործակցության համար, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մեղադրում է տարբեր կառույցներում իր կողմնակիցների միջոցով թուրքական կառավարությունը տապալելու փորձի մեջ:
Էրդողանի խոսքով՝ լրագրողի ձերբակալությունը պատասխան քայլ է իր թշնամիների «կեղտոտ մեքենայություններին»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում Ֆեթուլահ Գյուլենի շարժմանն աջակցելու մեղադրանքով 23 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների թվում ոստիկաններ, լրագրողներ և հեռուստապրոդյուսերներ կան: