Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

ՄՄ անդամակցությունն ինքնիշխանության որոշակի զիջում է ենթադրում. Ջոն Հեֆերն

ՄՄ անդամակցությունն ինքնիշխանության որոշակի զիջում է ենթադրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը և խոսակցություններին, թե ՀՀ-ն ԵՏՄ-ում կորցնելու է իր ինքնիշխանությունը:

Դեսպանն ասաց, որ հավատացած են ու կարծում են, որ ցանկացած երկիր, ցանկացած անկախ, ինքնիշխան երկիր իրավասու է անդամակցել իր ընտրությամբ ցանկացած միության: Ըստ նրա՝ սա հիմնարար սկզբունք է անկախ, ինքնիշխան պետությունների համար, և բոլոր երկրներն ունեն դրա իրավունքը:

«Երբ երկիրը միանում է Մաքսային միությանը, ես այստեղ իրավական հարցերի մասին չեմ խոսում, նշանակում է, որ որոշակի ոլորտներում առևտրային հարցերի շուրջ ինքնիշխանության զիջում է տեղի ունենում, բայց դա երկրի ընտրությամբ է, քանի որ երկիրն անդամակցում է վերազգային կառույցի: Այստեղ «այո» կամ «ոչ» պատասխան չեմ կարող տալ, կարող եմ ասել, որ մաքսային միությունները որոշումներ են կայացնում անդամների համար նրանց իսկ համաձայնությամբ:

ՀՀ-ի ԵՏՄ անդամակցության որոշումն ինքնիշխան որոշում էր, և թե ինչպիսին կլինի այդ միության դերակատարումը՝ կախված կլինի նրանից, թե ինչ որոշումներ կկայացվեն այնտեղ: ՀՀ կառավարությունից մեզ ասում են, որ ՀՀ-ն շարունակում է հետաքրքրված լինել ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ գործակցությամբ: Ցանկացած ոլորտում, որն անհամադրելի չէ ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ ստանձնած հանձնառություններին, մենք ևս պատրաստ ենք խոր համագործակցության»,- ասաց դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ մուտքի արտոնագրի դյուրացման շուրջ Երևանի և Վաշինգտոնի համաձայնությանը՝ Հեֆերնն ասաց, որ Հայաստանին և ՀՀ քաղաքացիներին առաջարկվել է հնարավոր ամենաերկար վավերականության ժամկետը վիզաների համար, և դրա նպատալը հստակ է՝ ժողովուրդների միջև կապերն առավելագույնի հասցնել. գործարարներ, գիտաշխատողներ և այլն:

«Այս համաձայնությամբ ապահովում ենք ՀՀ քաղաքացիների համար առավելագույն վավերականության ժամկետ, և դա երկկողմ հարաբերություններին օգտակար է: Տասը տարվա վիզան տրվում է մեկ վիզայի գնով, և ամեն տարի անհրաժեշտություն չի առաջանա կրկին դիմել: Կարծում ենք, որ սա կարևոր ձեռքբերում է երկու ժողովուրդների համար, և մենք ուրախ ենք, որ ՀՀ կառավարության հետ կարողացել ենք իրականացնել այս ծրագիրը»,- ասաց դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում