Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Տրանսպորտային հեղափոխություն՝ Երևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր է, ինչ երթուղայինների վարորդները բողոքի ակցիաներ են անում գազի թանկացման դեմ և հայտարարում, որ եթե վիճակը չկարգավորվի, կշարունակեն ակցիաներն ու գործադուլները և անգամ գլխավոր հրապարակը կփակեն: Երեկ նրանք լրագրողներին հարցնում էին՝ ո՞ւր են այն քաղաքացիական նախաձեռնությունները, որ ակցիաներ էին կազմակերպում, պայքարում տրանսպորտի թանկացումների դեմ, իսկ այսօր իրենց հետ չեն: Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդները հանդիպել են նրանց, իսկ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը բաց նամակով սատարել է բողոքող վարորդներին: «Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին: Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղևորների և թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի: 2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ: Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչ օրս մենք՝ երևանցիներս, խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար: Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը: Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը: Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում»,-գրված է նախաձեռնության տարածած գրության մեջ:

Նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանը նշեց, որ դեռևս հստակ քայլեր չկան, թե ինչպես են միանալու և աջակցելու վարորդներին: «Այսօր արդեն այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ վարորդները պայքարում են ոչ թե միայն գազի գնի թանկացման դեմ, այլև ընդհանուր թանկացումների՝ այսինքն, եթե սկսենք պայքարը, այն կդառնա համազգային պայքար ընդհանուր թանկացումների դեմ»,-ասաց Կարենը՝ ավելացնելով, որ փորձելու են ուսումնասիրել և միջոցներ ձեռք առնել վարորդներին օգնելու համար:

«Ո՛չ գազի գնի թանկացմանը» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն իր հերթին կոչ է անում չհապաղել, սկսել պայքարը: «Վարորդների պահանջն ամբողջովին արդարացված է, եթե մարզերի գազալցակայաններում գազի գինը չի թանկացել, ինչո՞ւ են Երևանում բարձրացել գները: Չի կարելի անվճար աշխատեցնել վարորդներին՝ տեսախցիկների, արագաչափերի ու պլանների տակ»,-ասաց Կաղինյանը: Նա առաջարկում է, որ երիտասարդները կանգնեն վարորդների կողքին, քանի որ նրանք առաջին անգամ ժողովրդի սրտից են խոսում, եթե հարկ լինի, գազալցակայանների մոտ ևս պետք է բողոքի ակցիաներ կազմակերպել. «Եթե իշխանությունները չեն ցանկանում, որ սոցիալական բունտ լինի, պետք է այնպես անեն, որ պլաններն իջեցնեն, հակառակ դեպքում քաղաքացիական բունտ կսկսվի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում