Դեկտեմբերի 1-ին բրիտանական Love ամսագիրը սկսել է տոնական էրոտիկ տեսահոլովակներ թողարկել, գրում է Viva.ua-ը:
Տեսահոլովակներում կիսամերկ կանայք ցուցադրում են իրենց բարեմասնությունները՝ երաժշտության ներքո սեքսուալ շարժումներ կատարելով: Ամեն օր փայլերես ամսագրի կայքում հայտնի մոդելների մասնակցությամբ նոր հոլովակներ են հայտնվում: Նախագծին մասնակցել են ոչ միայն մոդելներ, այլև այնպիսի հայտնիներ, ինչպին է Պամելա Անդերսոնը:
Love ամսագրի տասնութերորդ օրվա «աղջիկը» գայթակղիչ բրազիլուհի Ալեսանդրա Ամբրոսիոն է դարձել: Սուպերմոդելը հանրությանը թոփլես է ներկայացել՝ հանդես գալով միայն Philipp Plein-ի ջինսով:
http://youtu.be/hUZoTb1ygTY