Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, մնում են անխուսափելի, քանի դեռ Մոսկվան չի հարգի այդ երկրի ինքնիշխանությունը և չի օգնի եվրոպական անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Բունդեստագում ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ քանի դեռ իրենք չեն հասել այդ նպատակին, պատժամիջոցները կմնան անխուսափելի, սակայն նա կրկնել է, որ դրանք ինքնանպատակ չեն եղել և հիմա էլ այդպիսին չեն: