Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը տարածաշրջանի առաջին մասնաճյուղը հիմնեց Հայաստանում

Արշակունյաց 49 հասցեում այսօր բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղը:

ՀԻԵԿ-ն ամբողջ աշխարհում իրավաբանների ավելի լավ սերնդի և ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով հանրային իրավունքի lato sensu ոլորտում՝ ներառյալ, բայց առանց սահմանափակման համապետական և եվրոպական հանրային իրավունքի, մարդու իրավունքների և բնապահպանական ոլորտում գիտելիքների ստեղծմանն ու տարածմանը նվիրված միջազգային կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2007 թվականին Հունաստանում՝ Աթենքում, և արագորեն ընդլայնվում է: Այսօր 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, 64 համալսարաններ և ինստիտուտներ կազմակերպության անդամ են: Աթենքում է գտնվում կազմակերպության գլխամասային գրասենյակը, իսկ 14 գրասենյակ կա ամբողջ աշխարհում:

ՀԻԵԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգայդիսն այսօր ներկա էր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը: Նա նախ ընդգծեց, որ ուրախ է լինել Հայասատնում և շատ է ափսոսում, որ հայերն ու հույները տարիներ շարունակ կողք կողքի ապրելով՝ այդպես էլ միմյանց լեզուները չեն սովորել և ստիպված են հաղորդակցվել երրորդ լեզվով՝ անգլերենով:

«Մասնաճյուղը մեծ ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա. այս երկրում արդեն շատ մեծ աշխատանք է կատարվել: Մենք պատրաստակամ ենք ընդլայնելու մեր ներկայությունն ու ավելի խոր համագործակցելու»,- ասաց նա:

ՀԻԵԿ-ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն իր անկախության առաջին տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավահամակարգին ինտեգրվելու համար. «ՀԻԵԿ-ը միջազգային մասնագիտացված լրջագույն կազմակերպություն է, որի անդամներն են մի շարք պետություններ՝ եվրոպական, և ոչ միայն եվրոպական համալսարաններ: Երկարատև աշխատանքի շնորհիվ Հայաստանում բացվում է տարածաշրջանի առաջին և միակ մասնաճյուղը. այն հնարավորություն կտա հայ իրավագետներին սկսել և շարունակել համագործակցությունը մեր եվրոպական գործընկերների հետ»:

Նրա խոսքով՝ հայաստանյան մասնաճյուղի բացումը հնարավորություն կտա մեր երիտասարդ իրավաբաններին, հայաստանյան իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին, ասպիրատներին՝ մասնակցել առաջատար համալսարաններում վերապատրաստման, մեր երիտասարդ գիտնականներին հնարավորություն կընձեռի իրենց գիտական հոդվածները տպագրել բարձրագույն որակավորում ուենցող միջազգային հանդեսներում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում