Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Մոսկվան և Անկարան պետք է սկսեն համատեղ աշխատել ԼՂ հակամարտության ուղղությամբ․ Սաբինա Ֆրեյզեր

Ռուսաստանն ու Թուրքիան պետք է սկսեն համատեղ աշխատել Ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ իրար դեմ կռվել չեն կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միացյալ Նահանգների «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կազմակերպության ավագ վերլուծաբան, միջազգայնագետ Սաբինա Ֆրեյզերը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող միջադեպերին ու դրանց աշխարհաքաղաքական պատճառներին:

Սաբինա Ֆրեյզերն ասաց, որ մոտավորապես քսան տարի առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարից հետո հակամարտությունը ներկայում գտնվում է ամենավտանգավոր փուլում. հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին բավականին լուրջ ռազմական բախումների հետևանքով շուրջ քսան զինվոր սպանվեց, և վերջերս առաջին անգամ հակամարտության պատմության ընթացքում ուղղաթիռ ոչնչացվեց: Միևնույն ժամանակ, Ֆրեյզերն ընդգծում է, որ հակամարտող երկրների ռազմական բյուջեները շարունակում են աճել, և կողմերը շարունակում են ձեռք բերել ժամանակակից սպառազինություն՝ չնայած երկու երկրների նկատմամբ չպարտադրված սպառազինության էմբարգոյին: Ուստի, նրա խոսքով, հնարավոր է՝ սպառնալիքի չգիտակցումն ու մարտավարական սխալ հաշվարկները հանգեցնեն լայնածավալ պատահական պատերազմի:

Սաբինա Ֆրեյզերը նշեց, որ ռազմական ուղղաթիռի խոցումը նպաստում է լարվածության և բռնության խորացմանը, քանի դեռ կողմերը վերջապես չեն համաձայնել շփման գծի և սահմանի ողջ երկայնքով իրականացնել վստահության ամրապնդմանն ուղղված գործողություններ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները՝ ուղղաթիռը սպառազինվա՞ծ էր, թե՞ ոչ, ապացուցում են այն անհրաժեշտությունը, որ հակամարտության գոտում պետք է անցկացվի ավելի ընդլայնված միջազգային մոնիտորինգ: Միջադեպերի կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն ևս կա: Ես հասկանում եմ հայկական կողմի բարկությունը, քանի որ չտրվեց խոցված ուղղաթիռի անկման գոտուն մոտենալու հնարավորություն՝ չնայած եղան միջազգային կազմակերպությունների կոչեր և հայտարարություններ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ է հետևել Ժնևի կոնվենցիաներին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է ապահովեին վիրավորներին և զոհերի մարմիններին հասանելիությունը: Այնուամենայնիվ, կողմերն ինչ-ինչ պատճառներով չկարողացան համաձայնության գալ: Սա ցույց է տալիս, որ միջազգային միջնորդները և դիվանագետները հակամարտող կողմերի նկատմամբ չունեն ազդեցության լծակներ»,- մեկնաբանեց Սաբինա Ֆրեյզերը՝ շարունակելով, որ ԵԱՀԿ միայն վեց դիտորդներ ու ԿԽՄԿ մի քանի աշխատակիցներ ԼՂ-ում և ԼՂ-ից դուրս միջազգային կազմակերպությունների հնարավորությունները չափազանց փոքր են դարձնում:

Նրա խոսքով՝ այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս դիտորդների ընդլայնման, շփման գծին մոտենալու համար նրանց ավելի շատ ազատությունների տրամադրման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ներդրման կարևորությունը, որպեսզի հակամարտության գոտում բոլորը մինչ միջադեպն ու դրանից հետո կարողանան ուղիղ խոսել դրա պատճառների մասին:

Միջազգայնագետն ասաց, թե հետաքրքրական է, որ ուղղաթիռի ռիսկային մոտեցումը շփման գծին և ավելի ռիսկային դրա խոցումն ադրբեջանական զինուժի կողմից տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատելու առաջարկից մեկ ամիս չանցած, ու թեև ուղղաթիռի միջադեպով ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությունը չափազանց ընկավ, չկա հասանելի այլընտրանք:

«Եվ նախագահ Պուտինը, և նախագահ Օլանդը, և ԱՄՆ պետքարտուղարը նախորդ ամսվա ընթացքում խոսեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Դժվար է ասել, թե որ կողմը կարող էր ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի վրա, եթե ոչ՝ այս երեք լիդերները: Կա ճանապարհ դեպի առաջ: Օգոստոս ամսից սկսած, հանդիպելով երեք անգամ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները տեխնիկական խնդիրների վրա կենտրոնանալով՝ պետք է ընդունեն բազմակողմ խաղաղ բանակցային գործընթաց սկսելու առաջարկը: Նրանք արդեն համաձայնել են փակել կարգավորման ընդհանուր սկզբունքները, որի մասին համանախագահ երկրների նախագահները հայտարարեցին 2009թ.: Հիմա ժամանակն է, որ կողմերը լրջորեն վերաբերվեն բազմակողմանի և ամբողջական բանակցությունների գաղափարին՝ չշարունակելով սպասել հերթական բարձրաստիճան հանդիպմանը, բայց անցնելով այլ՝ ավելի լայն օրակարգի՝ ներգրավելով մարդկանց ավելի լայն խմբերի, այդ թվում՝ պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների»,- նշեց Սաբինա Ֆրեյզերը:

Վերջինս հիշեցրեց, որ ժամանակ առ ժամանակ միջազգային դիտորդները զգուշացնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները չեն կարող համաձայնել խաղաղության համաձայնագրին, քանի որ շատ հեռու են զիջումներից, քան իրենց ժողովուրդները: Իսկ այս խոչընդոտը հաղթահարելու ամենալավ տարբերակն, ըստ նրա, բանակցությունները շատ ավելի լայն խմբերի համար բացելն է, այսինքն՝ նաև փորձագետների, որոնք կքննարկեն տեխնիկական խնդիրները, այն ընդհանուր խնդիրները, որոնց ադրբեջանցիները և հայերը հանդիպում են այս խնդրահարույց տարածաշրջանում:

«Նախագահ Պուտինը այս շաբաթ ուղևորվելու է Թուրքիա, որտեղ կողմերն ունեն քննարկելիք մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտություններ, տնտեսական համագործակցություն, առևտուր, էներգետիկա և այլն: Նրանք վստահաբար ժամանակ կգտնեն խոսելու նաև ԼՂ հակամարտության մասին, քանի որ երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում էլ ավելի սրվի: Այդ երկու երկրները խոստացել են անվտանգության երաշխիքներ և Հայաստանին, և Ադրբեջանին, ու չեն ցանկանա կռվել միմյանց դեմ ԼՂ հակամարտությունում: Թուրքիայի համար առաջ գնալու ամենալավ տարբերակներից մեկը կլինի հայ-թուրքական սահմանի բացումը, իսկ ՌԴ-ի համար՝ համաձայնել քաջալերելու Հայաստանին, որպեսզի ներգրավվի ամբողջական, բազմակողմանի խաղաղության համաձայնագրի վրա աշխատելու առաջարկին, որը նրանք այսօր չեն ցանկանում անել:

Չնայած բոլոր սպասումներին՝ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնել են շարունակել համագործակցությունը: Անկախ Ուկրաինայի և Սիրիայի հարցերում իրենց դիրքորոշումների տարբերություններից՝ նրանք պետք է վստահություն և բարի կամք ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միասին աշխատելու համար»,- ասաց Սաբինա Ֆրեյզերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում