Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԱՄՆ դեսպանի փակ, բայց խոսուն այցը ԱԺ

Այսօր Ազգային ժողով է այցելել և արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում փակ հանդիպում ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հանդիպումը հետաքրքրական է նրանով, որ մասնակիցները, ըստ էության, որևէ բան չեն խոսել մամուլի հետ: Ե՛վ դեսպանը, և՛ հանդիպմանը մասնակից պատգամավորները, հղում անելով կոնֆիդենցիալությանը, չեն խոսել կոնկրետ օրակարգային հարցերի մասին:

Դեսպանների և պատգամավորների հանդիպումներն ամենևին զարմանալի չեն, իհարկե, սակայն երբ օրակարգը նման փակ պայմաններում է, արդեն հետաքրքիր է դարձնում հանդիպումը և հանում սովորականների, ընթացիկների կամ արարողակարգայինների շարքից: Բացառված չէ, որ ԱՄՆ դեսպանի խորհրդարանական հանդիպման արձագանքներ կամ արդյունքներ կլսենք կամ կտեսնենք ավելի ուշ, և այդժամ պարզ կլինի, թե ինչ հարցեր են շոշափվել խորհրդարանական փակ հանդիպմանը:

Այսպես թե այնպես, ԱՄՆ դեսպանի այցը լիովին համահունչ է այն իրավիճակին, որում գտնվում է Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին առումով: Այս տեսանկյունից Ազգային ժողովում հրատապը երևի թե ԵՏՄ վավերացման պայմանագիրն է, որը մտել է ԱԺ, հավանության է արժանացել տնտեսական հարցերի հանձնաժողովում, և կասկած չկա, որ հավանություն կստանա նաև լիագումար նիստում: Հարց է առաջանում, թե ինչ ուներ այս մասով ԱԺ հետ քննարկելու ԱՄՆ դեսպանը, եթե հստակ է, որ ԱԺ-ն ընդամենը դակելու է պարտադրված պայմանագիրը: Իսկ եթե դեսպանի հետ քննարկումների օրակարգի հիմնական հարցը դա չէ, ապա ո՞րն էր օրակարգը, և էլ ի՞նչ քննարկումների կարիք ուներ ԱՄՆ դեսպանը մի խորհրդարանում, որի մեծամասնությունն ընդամենը պարզ դակիչի ֆունկցիա ունի: Մյուս կողմից, Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական, բախտորոշ մի շրջափուլում և՛ ներքին, և՛ արտաքին առումով, և այստեղ, իհարկե, խորհրդարանի դերակատարումը կարող է ահռելի լինել, եթե մի պահ վերանանք դրա բուն բնույթից և պատկերացնենք, որ այն իսկապես քաղաքական մարմին է, քաղաքական բանավեճի ֆունկցիաներով:

Ունենք այն, ինչ ունենք, և այս տեսանկյունից, իհարկե, խորհրդարանով արտասահմանյան դիվանագետների հետաքրքրվածությունը և հանդիպումները նույնքան բնական են, ինչքան բնական են հանդիպումները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Վերջին հաշվով, այստեղ որակական տարբերություններ, մեղմ ասած, չկան: Զուգահեռաբար, արտասահմանյան դիվանագետներն անկասկած գիտեն, որ Հայաստանում գործ ունեն մեկ ամբողջական իշխող բուրգի հետ, և այս առումով, իհարկե, խորհրդարանը դետալներից մեկն է, որն ունի դե յուրե առանցքային լծակներ:

Կասկած չկա, որ Հայաստանի համար ճակատագրական այս շրջանում խորհրդարանը դե յուրե հանդիսանում է հանգուցալուծումների, խնդիրների լուծումների մեխանիզմներին տիրապետող առանցքային օղակը: Եվ այս տեսանկյունից հարցերի շրջանակն իսկապես շատ լայն կարող է լինել՝ ԵՏՄ-ի պայմանագրից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, ԼՂՀ ճանաչման հարց: Վերջիվերջո, չպետք է մոռանալ, որ հենց ԱՄՆ հինգ նահանգներն են, որ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և նաև հենց Միացյալ Նահանգներն են, որ օրերս հայտարարեցին հայկական ուղղաթիռի զոհերի աճյունների դուրսբերման հատուկ գործողությանը հետևելու մասին, ինչը, բնականաբար, յուրօրինակ աջակցության արտահայտություն էր հայկական կողմին և, միևնույն ժամանակ, յուրօրինակ անուղղակի մոտեցում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով: Այսինքն՝ ակնհայտ է, որ հայ-ամերիկյան համագործակցության հարցերի շրջանակը իսկապես բավական լայն է, և այս պարագայում հասկանալի է, որ այդ հարցերի քննարկումներն էլ պահանջում են կառավարման համակարգի առավել լայն ընդգրկում՝ չսահմանափակվելով միայն նախագահական կամ վարչապետական ինստիտուտներով:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում