«Նոր ալիք» փառատոնն այլևս Յուրմալայում տեղի չի ունենա: Այս մասին ասել է ամենամյա երաժշտական մրցույթի կազմակերպիչ Իգոր Կրուտոյը:
Չնայած, որ արդեն 13 տարի է աշատել է Յուրմալայում և հարմարվել տեղի պայմաններին` այնուամենայնիվ Կրուտոյը մրցույթը Ռուսաստան տեափոխելու մասին որոշում է ընդունել:
Քաղաքը, որտեղ ապագայում պետք է տեղի ունենա մրցույթը, կարևոր է ենթակառույցների տեսանկյունից: Այսինքն, պետք է ապահովվի հյուրանոցներում տեղերը, տրանսպորտը, պետք է գեղեցիկ արտաքին տեսք ունենա: Կարևոր է նաև հասկանալ, արդյո՞ք զբոսաշրջիկները կգան տվյալ քաղաք և արդյո՞ք այն դուր կգա մրցույթի մասնակիցներին: