ՕՊԵԿ-ը նավթի ներկայիս գինը ցածր չի համարում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլահ էլ-Բադրին ՕՊԵԿ-ի հերթական նստաշրջանն ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, գրում է Ria Novosti-ն:
«Մենք ոչ ոքի ոչ մի ազդանշան չենք տալիս, մենք միայն աշխատում ենք անել այնպես, որպեսզի ունենանք ազնիվ, արդար գին: Վերջին 4-4.5 տարվա ընթացքում շատ արդար գին է եղել, այժմ անկում է նկատվում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է շտապենք և հապշտապ որոշումներ ընունենք»,- ասել է նա: