Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Բժիշկ» Սերոբ Դաղունցն ամուսնացել է ոչ թե հանուն սիրո, այլ աներոջ փողերով պարտքերը փակելու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սերոբ Դաղունցի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ Սյունիքի մարզի 25-ամյա բնակիչ Սերոբ Դաղունցը 2012 թվականի սկզբին համացանցի միջոցով ծանոթացել է Լենայի (անունը փոխված է) հետ: Նույն թվականի մարտի 15-ին հարսանյաց արարողությամբ նրանք ամուսնացել են:

Ամուսնությունը զագսում չեն գրանցել: Չեն հասցրել գրանցել, որովհետև կարճ ժամանակ անց իրարից հեռացել են:

Սերոբը երկար ժամանակ խաբել է կնոջն ու նրա ծնողներին, նրա ստերի բացահայտումից հետո վերջիններս դիմել են ոստիկանություն:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Սերոբը, չունենալով բժշկական կրթություն, Լենային ու նրա ծնողներին ներկայացել է որպես բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու: Ասել է, թե աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնում, պատրաստվում է իր կլինիկան բացել Երևանում:

Բժիշկ փեսա ունենալը ցանկալի է եղել աղջկա ծնողների համար, նրանք համաձայնել են, որ կարճ ժամանակվա ծանոթությունից հետո կայանա իրենց դստեր ու Սերոբի հարսանիքը:

Ամուսնությունից հետո Սերոբն ասել է, թե պաշտպանության նախարարությունն իրեն ուղարկում է Սանկտ Պետերբուրգի, հետո էլ թե՝ Կիևի ռազմաբժշկական հաստատություն՝ վերապատրաստման:

Սերոբ Դաղունցը վերապատրաստման մեկնելու կապակցությամբ իր համար հագուստ, կոշիկ, այլ պարագաներ գնելու պատճառաբանություններով նախկին աներոջից գումարներ է վերցրել: Նախկին զոքանչի, նրա թոռնիկների մոտ սուտ հիվանդություններ է «հայտնաբերել, ախտորոշել», բուժման համար դեղեր տրամադրելու պատրվակով չարաշահել է նրանց ընտանիքի վստահությունը և հափշտակել ընդհանուրը՝ 1 միլիոն 263 հազար դրամ, որից 800 հազարը նախկին կնոջ ծնողները իրենց բարեկամների հետ միասին որպես խմբակային վարկ 2012 թվականի օգոստոսին վերցրել են «Ֆինքա» վարկային կազմակերպությունից ու տրամադրել են Սերոբին, որ «խոստումնալից բժիշկ» փեսան բարեհաջող մեկնի վերապատրաստման:

Իսկ մնացած 463 հազար դրամը 2012 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր նրանք Սերոբին են տվել իրենց անձնական միջոցներից: Այս բոլոր գումարները Սերոբը ծախսել է անձնական կարիքների համար:

Հասկանալով, որ Սերոբը խաբում է իրենց, նախկին կնոջ ընտանիքը ի վերջո պարզել է, որ «բժիշկ» փեսան բոլորովին էլ բժիշկ չէ, նա սովորել է «Հայբուսակ» համալսարանի միայն առաջին կուրսում ու դուրս է մնացել: Ունեցել է մեծ քանակությամբ պարտքեր, որոնք փակելու նպատակով է ամուսնացել Լենայի հետ, մաս-մաս նրա ծնողներից գումարներ է վերցրել՝ տարբեր պատրվակներով մոլորության մեջ գցելով նրանց և մաս-մաս էլ մարելով կուտակած պարտքերը:

2013 թվականի նոյեմբերի 11-ին Սերոբ Դաղունցը որպես մեղադրյալ է ներգրավվել խարդախության փաստերով հարուցված քրեական գործով:

Սերոբ Դաղունցը խարդախությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 դրվագով, իրեն մեղավոր չի ճանաչել :

Նա պնդել է, թե նախկին կնոջ ընտանիքն ու հարազատները ճիշտ չեն ասել: Ինքը նրանց չի խաբել, չի ասել, որ բժիշկ է, աշխատում է «Էրեբունի» ԲԿ-ում, պետք է գնա Ռուսաստան կամ Ուկրաինա վերապատրաստման: Դրանք ստեր են, «ընտանեկան սցենար»:

Ինքը իրականում ընդունվել է «Հայբուսակ» համալսարան, մեկ տարի սովորել է ու գնացել է բանակ: Հետո ուսումը չի շարունակել:
2012 թվականից աշխատել է «Գրին Վորլդ» ամերիկյան կազմակերպությունում, որտեղ վաճառվում է դեղաբույսերից պատրաստված դեղորայք:

Իրենց գործունեության ընթացքում բժիշկների կողմից անց են կացվել համապատասխան դասընթացներ, իրենց տեղեկացրել են, թե որ դեղը ինչ հիվանդություն է բուժում:

Ըստ այդմ, ինքը խորհուրդներ է տվել մարդկանց, բայց ախտորոշում չի կատարել, բուժում չի նշանակել:

Ինքը ախտորոշիչ սարք չի ունեցել: Մարդկանց հետ խոսել է, հարցեր է տվել, դրանց հիման վրա խորհուրդներ է տվել: Բայց՝ ոչ որպես բժիշկ, այլ որպես հիշյալ կազմակերպության ներկայացուցիչ՝ դիստրիբյուտոր:

Ինքը սարք է ձեռք բերել, բայց դա ախտորոշիչ սարք չի եղել, այլ՝ շաքարը կարգավորող սարք, որն անհրաժեշտ է եղել դիաբետով հիվանդ իր մորը:

Իր համար նախկին կնոջ հարազատները վարկային կազմակերպությունից գումար չեն վերցրել, իրեն ոչ մի գումար չեն տվել: Մի անգամ աներոջից 203 դոլար է վերցրել պարտքով ու անմիջապես վերադարձրել է:

Ինքը միայն հիշյալ կազմակերպությունում է աշխատել, հիմնականում իրեն գումարներ է ուղարկել Ռուսաստանում ապրող եղբայրը:

Տուժող ընտանիքը հայտնել է, թե Սերոբը մի ապարատ է ունեցել, որով հիվանդություններ է ախտորոշել, հետո հիվանդներին դեղեր է նշանակել, բուժում է առաջարկել ու ստացել է գումարներ:

Սերոբի նախկին կինն ասել է, թե հարսանեկան արարողության ժամանակ ստացած իր նվերները՝ ոսկե զարդերը, Սերոբը վերցրել, գրավադրել է բանկերում ու գրավատներում, այդ զարդերն այլևս իրեն չի վերադարձրել:

Իրենք պարզել են, որ մինչև իրենց հանդիպելը Սերոբը այլ պարտքեր է ունեցել, հասկացել են, որ նա նպատակ է ունեցել իրենց խաբել, իրենցից ստացած գումարներով մարել պարտքերը:

Ընդհանուր իրավասության դատարանը Սերոբ Դաղունցին մեղավոր է ճանաչել խարդախությունների համար և վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում