Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

Մոսկվան կտապալի արևմտյան ցանկացած նախաձեռնություն ԼՂ կարգավորման հարցում. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր

Ռուսաստանը կտապալի ցանկացած արևմտյան նախաձեռնություն Ղարաբաղյան կարգավորման հարցում. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լոնդոնի Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մըքֆարլեյնն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածությանը և դրա հաղթահարման ուղիներին:

Նա նշեց, որ ՄԽ համանախագահները պետք է կողմերի հետ խորհրդակցություններ սկսեն իրավիճակի դեէսկալացիայի համար: Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ն պետք է իր դիտորդական առաքելությունն ընդլայնի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Պարզապես փորձագետը վստահ չէ, որ այդ միջոցառումներն արդյունավետ կլինեն:

«Բանակցությունների և իրավիճակի մի քանի մակարդակ գոյություն ունի: Առաջին տեղում միջնորդական դերակատարությունն է, երկրորդ տեղում՝ կողմերի ցանկությունները, երրորդ տեղում՝ հարցը՝ ինչպե՞ս կարգավորել հակամարտությունը, և ինչպե՞ս լարվածությունը մեղմել վստահության միջոցով: Ես տեղյակ եմ նախագահական մակարդակով հանդիպումներից, բայց հիմնական խնդիրն այն է, որ կողմերը պատրաստ չեն անել այն զիջումը, որն անհրաժեշտ է կարգավորման համար, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է վստահություն կառուցել, ոչ թե բանակցել:

Վստահության ամրապնդման համար կան տարբեր մոտեցումներ, եթե կողմերը ցանկանում են ընդունել դրանք, օրինակ, կարող են անել այսպիսի քայլ՝ հեռացնել դիպուկահարներին առաջնագծից: Սա լավ առաջարկ է, որը երբեք չի ընդունվել կողմերի կողմից: Ինչ վերաբերում է ուղղաթիռին, ապա կարելի է համաձայնություններ ձեռք բերել նաև նման ագրեսիաները բացառելու համար: Երբ զինված են հակամարտող կողմերը առաջնագծում, ապա միջադեպեր պատահում են՝ դա օրենք է»,- ասաց Նիլ Մըքֆարլեյնը:

Անդրադառնալով հակամարտությունում ռուսական գործոնին՝ նա ասաց, որ փորձագետները տարբեր պատճառներ կարող են նշել հակամարտության չկարգավորման համար: «Դրանցից մեկը կարող է լինել այն, թե ռուսները չեն ցանկացել, որ կարգավորվի հակամարտությունը: Եթե հիպոթետիկորեն խոսենք, պետք է ինքներս մեզ հարց տանք՝ եթե ռուսները ներգրավված չլինեին, ապա կարգավորման հեռանկարները ավելի՞ն կլինեին, թե՞ ոչ: Ես վստահ չեմ, որ ավելին կլինեին, ես մտածում եմ, որ պարզապես Ադրբեջանն ու Հայաստանը կարգավորման վերաբերյալ հիմնականում այլ պատկերացումներ ունեն:

Ադրբեջանը հավատում է, թե Ղարաբաղն իր տարածքի մի մասն է, մարդիկ, ովքեր դուրս են եկել Ղարաբաղից, պետք է վերադառնան այնտեղ, և Ղարաբաղը պետք է ընդունի Ադրբեջանի սահմանադրությունը:

Մյուս կողմը՝ ՀՀ կառավարությունը, հայ ժողովուրդը հավատում են, որ Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի ենթակայության ներքո, և նրանք վստահ են, որ Ղարաբաղի մեծամասնությունը իրավունք ունի ինքնորոշվելու: Հայերը ցանկանում են վերահսկողություն Լաչինի և Քարվաճառի նկատմամբ:

Այնքան ժամանակ, որքան կողմերը նման սկզբունքներ ունեն, դժվար է Ռուսաստանին մեղադրելը որևէ լարման մեջ»,- ասաց միջազգայնագետը: Սակայն նա նաև ընդգծեց, որ նման հակամարտությունները կարգավորել են, երբ Արևմուտքն է ունեցել կայուն քաղաքական կամք և հանձնառություն:

«Այդ հանձնառությունը չկա Ղարաբաղում և ես վստահ չեմ, որ կա այդ քաղաքական կամքը Արևմուտքում: Մյուս կողմից՝ ռուսները երջանիկ չեն լինի, եթե ԱՄՆ-ն նախաձեռնի հակամարտության կարգավորման գործընթաց: Ռուսները կտապալեն ցանկացած արևմտյան նախաձեռնություն, ինչպես երևում է՝ ռուսները հավանություն չեն տա որևէ առաջարկի: Խաղաղության պարտադրման հիմքեր ևս չկան Ղարաբաղում: Առաջնահերթությունների հարց է, իսկ Արևմուտքն այսօր այլ առաջնահերթություններ ունի»,- ասաց նա:

Խոսելով Բրիտանիայի ԱԳ նախարար Լիդինգթոնի՝ տարածաշրջան այցի և ԼՂ հակամարտության չկարգավորվելու առնչությամբ մտահոգությունների մասին՝ Մըքֆարլեյնն ասաց, որ Բրիտանիան հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ և տարածաշրջանի կայունությամբ: «Սակայն ի՞նչ կարող է անել Բրիտանիան, կարող է աջակցել բանակցություններին, կարող է լինել նույնիսկ Մինսկի քառյակ, բայց ի՞նչ փոփոխություն դա կբերի: Մենք հասկանում ենք պատճառները, թե ինչու չի կարգավորվում հակամարտությունը, բայց մենք նաև շատ լավ գիտենք, որ Բրիտանիան այն երկիրը չէ, որը կկարողանա այդ պատճառները վերացնել կամ փոփոխել: Եթե մենք նույնիսկ կարողանայինք դա անել, չենք կարող ասել՝ ՌԴ-ն կընդունե՞ր, թե՞ ոչ»,- ասաց Նիլ Մըքֆարլեյնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում