Դերասանուհի Քեթի Հոլմսը երազում է թոռների մասին: Քեթին ցանկանում է իր դստեր երեխաների հետ ունենալ այնպիսի ջերմ և վստահելի հարաբերություններ, ինչպիսին իր հարաբերություններն են եղել իր տատիկի հետ: Նա եղել է տատի ամենափոքր թոռնուհին:
Դերասանուհին, ով դաստիարակում է նախկին ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ միությունից ծնված 8-ամյա Սուրիին, պատմել է, որ ուրախ կլինի տատիկ դառնալ: Այս մասին Քեթին պատմել է People Magazine-ին տված հարցազրույցում:
35-ամյա դերասանուհին միայնակ մոր կարգավիճակում է: Նա ամուսնալուծվել է 2012 թվականին: