Հայտնի է դարձել, որ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա-Ջոնսը Նյու Յորքում՝ Բեդֆորդում գտնվող իրենց առանձնատունը վաճառել են 7,5 մլն դոլարով:
Զույգը առանձնատունը 2010թ. գնել էր 5 մլն դոլարով, սակայն որոշել է վաճառել այն, երբ նոր անշարժ գույք է գնել այդ շրջանում:
Los Angeles Times-ի տեղեկություններով՝ դերասանների նոր տունը գտնվում է 13 ակր մակերեսի վրա, ունի 18 լոգարան և 8 ննջարան: Գործարքի գինը մոտ 12 մլն դոլար է:
Վաճառված առանձնատունը կառուցված էր սյունաշարային ոճով, 6 ակր հողատարածքում: