Աֆղանստանի ժողովրդական պալատը (խորհրդարանի ստորին պալատ) վավերացրել է ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համաձայնագիրը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիրը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Արտահերթ նիստին ներկա է եղել 172 պատգամավոր: Ինչպես հաղորդվում է, երկու համաձայնագիրն էլ հաստատվել է օրենսդիրների մեծամասնության կողմից, դեմ է քվեարկել միայն 5 խորհրդարանական: