Քրիստինա Սկուչիայան, որն առավել հայտնի է որպես քույր Քրիստինա և իտալական «Ձայն»-ի հաղթող, թողարկել է առաջին Sister Cristina ալբոմը:
Երբ հանրահայտ «կույր» լսումների ժամանակ նա կատարել է Ալիշա Քիզի No One երգը, բոլոր չորս դատավորները ցանկացել են նրա ուսուցիչը դառնալ: Շոուի մասնակցության ընթացքում 26-ամյա միանձնուհին իր էներգիայով և խարիզմայով գրավել է շատ հեռուստադիտողների սրտերը: Երազափակիչ փուլում հաղթանակը նրան պայմանագիր է ապահովել Universal լեյբլի հետ:
Sister Cristina ալբոմում ներառվել են հայտնի ստեղծագործություններ՝ Coldplay-ի Fix You-ն, Ալիշիա Քիզի No One-ը, Մադոննայի Like a Virgin-ը և այլն: