Friday, 26 04 2024
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Հայաստանը չհամարձակվեց թշնամանալ Ռուսաստանի հետ, ուստի կարող է դառնալ միայն վասալ. ուկրաինացի փորձագետ

«Եթե Հայաստանը չհամարձակվեց թշնամանալ Ռուսաստանի հետ, կարող է դառնալ միայն վասալ, այնինչ կարող էր 2 աթոռի վրա նստել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերհիյ Գերասիմչուկը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի օրերս արած դիտարկումներին, թե Մոսկվային երաշխիքներ են անհրաժեշտ, որ ոչ մի երկիր չի մտածի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մուտք գործելու մասին, և ՆԱՏՕ-ն չի մոտենա Ռուսաստանի սահմաններին:

Նա նշեց, որ այս հայտարարությամբ Պուտինը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը, ըստ նրա, շատ լավ տեղավորվում է այն դեբատների շրջանակում, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն է սադրել Ռուսաստանին հակամարտություն սկսել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձերով:

«Չէ՞ որ որոշ փորձագետներ պնդում են, որ Ուկրաինայի ասոցացման ցանկությանը Ռուսաստանի նման արձագանքը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ընդլայնման հետևանքն էր, իսկ ՌԴ-ն, փորձելով պաշտպանվել, որոշում է կայացրել հակամարտություն սկսել Ուկրաինայում:

Իրականում նման քննարկումները շատ ձեռնտու են Պուտինին, քանի որ ՌԴ-ն իրականում վարում է հարձակողական և ընդլայնման, նեոիմպերիալիստական քաղաքականություն: Մյուս կողմից՝ արևմտյան որոշ փորձագետներ ՌԴ-ին առաջարկեցին լուծում՝ դրանով իսկ արդարացնելով ՌԴ-ի մուտքն Ուկրաինա»,- ասաց ուկրաինացի փորձագետը:

Երկրորդ պատճառը, Գերասիմչուկի խոսքով, այն է, որ ՌԴ-ն կրկին փորձում է գծել իր ազդեցության սահմանը: «Բայց դա վտանգավոր է, քանի որ ՌԴ-ն այսօր բաց տեքստով խոսում է այն մասին, որ հետխորհրդային երկրների ինքնիշխան որոշումների կայացման գործում կարող է միջամտություն ցուցաբերել, իսկ վաղը կարող է ասել՝ ցանկանում է Վարշավյան պայմանագիրը վերականգնել, և հետաքրքիր է, թե Արևմուտքն այդ ժամանակ ինչպես կարձագանքի:

ՌԴ-ի համար կան սահմաններ, որոնք չպետք է անցնեն հետխորհրդային երկրները, բայց ասել, որ ՌԴ-ն կսահմանափակվի հետխորհրդային երկրների սահմաններով, սխալ կլինի: Այսօր ՌԴ-ն ասում է, որ հետխորհրդային տարածքն ու Բալթյան երկրներն իր բացառիկ շահերի գոտին են, բայց եթե դա Արևմուտքը կուլ տա, ապա այդ սահմանները կընդլայնվեն դեպի Պարսից ծոց և այլն, և այլն: Մի մեծ միֆ կա, որ Ռուաստանը կբավարարվի ինչ-որ սահմաններով: Իրականում նման բան չի լինի, քանի որ տրամաբանությունը ենթադրում է ազդեցության գոտու ընդլայնում, ոչ թե ազդեցություն միայն հետխորհրդային տարածքում»,- մեկնաբանեց Սերհիյ Գերասիմչուկը:

Ուկրաինացի փորձագետը նշեց, որ հետխորհրդային տարածքի փոքր երկրները Ռուսաստանի համար շատ ավելի խոցելի են, այդ թվում՝ Հայաստանը, Մոլդովան, Բալթյան երկրները:

«Բայց հետևելով պատմությանը՝ կհասկանանք, որ աշխարհաքաղաքական նմանատիպ զարգացումների փուլերում փոքր երկրների քաղաքականությունը մշտապես եղել է միմյանց միջև համագործակցության խորացումը, ինչպես Բալթյան երկրները, որոնք միջազգային տարբեր քննարկումներին մշտապես հանդես են գալիս մեկ ձայնով:

Փոքր երկրները մեկ այլ ելք ևս ունեն՝ փորձել գործընկերներ գտնել ավելի խոշոր երկրների շրջանում: Ինչ-որ չափով ԵՄ անդամ երկրները հասել են դրան՝ անդամակցելով ՆԱՏՕ-ին, այսինքն՝ մեծ հաշվով Բելգիան, Նիդերլանդները, Նորվեգիան հիմնվում են դաշինքի ուժերի և ոչ այնքան՝ սեփական ուժերի վրա: Իսլանդիան նույնիսկ իր սեփական բանակը չունի և հիմնվում է գործընկերների աջակցության վրա: Բաղադրատոմսը մեծ ուժերի շրջանում գործընկերներ գտնելն է: Այս բաղադրատոմսը կիրառելի է նաև Հայաստանի դեպքում: Եթե ՀՀ-ն ամբողջությամբ կախված է ՌԴ-ից, ուրեմն չունի անվտանգություն:

Հայաստանի կողմից մեծ սխալ էր արտաքին քաղաքական կուրսը կտրուկ փոխելը, եթե նույնիսկ այն տեղի ունեցավ ճնշումների ներքո: Այնուամենայնիվ, երկու աթոռի վրա նստելը Հայաստանի ամենաարդարացված քաղաքականությունն էր: Ստորագրելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և բանակցություններ վարելով Արևմուտքի հետ՝ ՀՀ-ն ոչ միայն ստանում էր քաղաքական երաշխիքներ, այլև ներդրումային ներուժ, և այդ դեպքում միջազգային հանրությունը հետաքրքրված կլիներ Հայաստանի կայունությամբ, քանի որ այդտեղ ներդրումներ կունենար: Մինչդեռ այս դեպքում կան միայն վասալներ և թշնամիներ: Հայաստանը չհամարձակվեց թշնամի դառնալ, ուստի ունի միայն վասալ դառնալու հնարավորություն»,- մեկնաբանեց Սերհիյ Գերասիմչուկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում