Խրախուսելու համար երեխաների հետ ծնողների շփումը, Մեծ Բրիտանիայում կարող են սկսել արտադրել տակդիրներ՝ մայրիկների ու հայրիկների համար խորհուրդներով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Նման խորհուրդների գաղափարը պատկանում է Behavioural Insight Team-ին: Վերջինիս կարծիքով՝ տակդիրների վրայի օգտակար խորհուրդները կօգնեն ծնողներին գիտակցել փաստը, որ մանուկների զարգացումը կարող է գգալիորեն բարելավվել, եթե մեծահասակները ժամանակ հատկացնեն երեխաների հետ զրույցներին:
Համաձայն հետազոտության՝ նորածինների հետ հաճախակի շփումները կզարգացնեն խոսքն ու բառապաշարը:
Ընկերության կարծիքով՝ տակդիրը փոխելը հիանալի պահ է երեխայի հետ խոսելու համար: