ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրայումայի հետ զրույցի ընթացքում առաջարկել է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե «վերջինս նախկին ուղղությունը պահպանի»` Ուկրաինայի դրության հետ կապված: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը և համաձայնվել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության խախտման հետևանքները պետք է ինտենսիֆիկացված լինեն, եթե Ռուսաստանը շարունակի իր նախկին ուղղությունը»,- ասվում է հաղորդագրությունում: