ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն սիրիական ճգնաժամը՝ գրում է թուրքական Akşam թերթը:
Սպասվում է նաև, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն Սիրիայի հյուսիսում ոչթռիչքային գոտու ստեղծման և Սիրիայի ազատ բանակի աջակցման հարցերը, ինչը ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններին Անկարային մասնակցության պահանջներից մեկն է: